Էրդողանը չի բացառել Հայաստանի հետ սահմանի բացումը

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Էրդողանը նշել է, որ Հայաստանի կողմից ձեռնարկվող դրական քայլերին նույն կերպ կպատասխանեն։

«Այս տարածաշրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կարիք ունի։ Այս ըմբռնմամբ մենք անկեղծ ջանքեր գործադրեցինք մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու համար։ Իմ եղբայրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամը նույնպես դա օգտակար է համարում։ Մենք գոհ ենք մեզ հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի կամքից, փոխադարձաբար նշանակեցինք հատուկ ներկայացուցիչներ՝ այս գործընթացն իրականացնելու համար, և նրանք իրենց առաջին հանդիպումն անցկացրին Մոսկվայում հունվարի 14-ին: Փետրվարի 24-ին նրանք կհանդիպեն Վիեննայում»,-ասել է Էրդողանը։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ Հայաստանը «որոշակի ակնկալիքներ ունի այս գործընթացից», ինչպիսին է սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։

«Եթե Հայաստանը հաստատակամ է շարունակելու գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա մեզ համար դռները փակ պահելու հարց չի լինի»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով ՀՀ-ի հետ սահմանի բացումը։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է Ստամբուլի և Երևանի միջև չվերթների վերսկսման մասին։

Բացի այդ, Էրդողանն ասել է, որ Ադրբեջան-Հայաստան և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացները կարող են առաջընթաց ունենալ՝ միմյանց աջակցելով։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է բոլոր գործընթացներն իրականացնել Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։

Հիշեցնենք՝ հայ-թուրքական երկխոսության շրջանակում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու վաղը Վիեննայում։

Էմմա Չոբանյան