Էրդողանը հայտարարել է, որ անընդունելի է համարում ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման որոշումը

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Թուրքիան անընդունելի է համարում ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աֆրիկայի երկրներ այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողներին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Վերջին զարգացումների վերաբերյալ մեր ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի որոշումը՝ ճանաչել, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները, հակասում է Մինսկի համաձայնագրերին։ Ընդգծվել է, որ այս որոշումն Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է։ Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի այս որոշումը։ Մենք կրկնում ենք մեր կոչը կողմերին ՝ ցուցաբերել ողջախոհություն և հարգել միջազգային իրավունքը»,- ասել է Էրդողանը։

Բացի այդ, նա նշել է, որ Թուրքիան, որպես Սևծովյան տարածաշրջանի երկիր, նախապատրաստում և իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ կապված Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման հետ։

Էրդողանը նաև դրական է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այն առաջարկին, որ համատեղ գագաթնաժողով տեղի ունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ու Թուրքիայի և Գերմանիայի մասնակցությամբ։ Նա նշել է, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ անդամներն ու մյուս երկրները դրական արձագանքեն այդ առաջարկին, Թուրքիան կմասնակցի գագաթնաժողովին։

Էմմա Չոբանյան