Թուրքական դատարանն արդարացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի փաստաբանների միության ղեկավարներին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքական դատարանն արդարացրել է Դիարբեքիրի փաստաբանների միության նախագահ Նահիթ Էրենին, նախկին նախագահ Ահմեդ Օզմենին և գործադիր խորհրդի նախկին 9 անդամներին՝ 2017 և 2018 թվականներին նրանց արած հայտարարությունների վերաբերյալ գործով, գրում է Duvar-ը։

11 հոգի մեղադրվում էր «մարդկանց ատելության ու թշնամանքի դրդելու», «թուրք ազգին վիրավորելու», «երկրի պետական կառույցներն ու մարմինները վիրավորելու» համար։ Պատճառը 2017 և 2018 թվականների ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրը հայտարարությունների տարածումն էր։

Փաստաբանների միության անդամները նաև դատարանի առաջ էին կանգնել 2017 թվականին արված մեկ այլ հայտարարության համար, որով սատարել էին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրին, որը խորհրդարանից հեռացվել էր «Քուրդիստան» բառն օգտագործելու համար։
Դատախազները հետաքննություն էին սկսել նրանց նկատմամբ՝ մեղադրելով «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությունը, պետական ինստիտուտներն ու մարմինները վիրավորելու» համար։

Գործով վերջին դատական նիստում Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 13-րդ քրեական դատարանն արդարացրել է Փաստաբանների միության ղեկավարներին՝ հաստատելով, որ «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» արտահայտությունների օգտագործումը հանցագործություն չէ։

Էմմա Չոբանյան