ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ.Սերժ Սարգսյանը 2 օրվա ընթացքում արտերկրից ստացել է ընդամենը 4 շնորհավորանք․ Ռուսաստանից, Վրաստանից և Ղազախստանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Ապրիլի 17-ին վարչապետ դարձած Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ի դրությամբ ստացել է 8 շնորհավորանք, որոնցից 4-ը՝ երկրի ներսից: ԱԺ պատգամավորներից և խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանից բացի, Սերժ Սարգսյանին շնորհավորել են՝ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

Իսկ ահա այլ պետություններից վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Սերժ Սարգսյանը նաև պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զանգին, որը հեռախոսով փոխանցել է շնորհավորական հեռագրում ասվածը. այդպես ավելի արագ տեղ կհասներ:

Մինչդեռ եվրոպական որևէ երկիր, որևէ այլ գերտերություն դեռևս շնորհավորական ուղերձ չի հղել Սերժ Սարգսյանին, փոխարենը՝ միջազգային կառույցներն ու ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ են արել բռնություն չցուցաբերել Երևանում անցկացվող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։

 

Սևակ Հակոբյան