Արևմուտքը Պուտինի հետ փորձում է խոսել քաղաքակիրթ երկխոսության միջոցով, մինչդեռ ռուս դիվանագետները գերադասում են գործել քրեական աշխարհի օրենքներով․ ուկրաինացի փորձագետ

Լուրեր

16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պուտինն ու իր թիմը փորձում են Արևմուտքի ուժը։ Factor.am-ի հետ զրույցում խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ նման կարծիք հայտնեց Ուկրաինայի Ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արտյոմ Ֆիլիպենկոն։

«Եթե Արևմուտքի համարժեք արձագանքը չլինի Ուկրաինայի արևելքում, այսպես կոչված, հանրապետությունների ճանաչմանը, ապա Ռուսաստանից պահանջների ծավալը միայն կաճի»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ հիմա դժվար է խոսել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի սպասվող բանակցություններից ինչ-որ ակնկալիքների մասին, հատկապես՝ ՌԴ Անվտանգության խորհրդի նիստից հետո։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը կփորձի Արևմուտքի հետ խոսել նոր իրականության դիրքերից, որտեղ նա բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և մնացածներից պահանջում է ճանաչել այդ փաստը»,- նշեց նա։

Ֆիլիպենկոն նկատեց՝ Պուտինի քայլերն ունեն նույն գործողությունների տրամաբանությունը, որին հավատարիմ էր Հիտլերը մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Արտյոմ Ֆիլիպենկոն նաև նշեց, որ իրենք բարձր են գնահատում Արևմուտքի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում, և հավելեց նաև, որ այսօր իրենց համար ոչ պակաս կարևոր է ուկրաինական բանակին զենքի մատակարարումը, որը վաղուց էր պետք անել։

«Ակնհայտ է նաև, որ եվրոպական վերնախավի աչքում Ռուսաստանը միանշանակ ագրեսոր երկիր է։ Մյուս կողմից, սակայն, թվում է, թե մեր արևմտյան գործընկերներն այնքան էլ չեն հասկանում Պուտինի և Ռուսաստանի գործողությունների տրամաբանությունը և փորձում են նրա հետ խոսել քաղաքակիրթ երկխոսության միջոցով։ Մինչդեռ ռուս դիվանագետները գերադասում են գործել քրեական աշխարհի օրենքներով»,- նկատեց նա։

Ուկրաինայի շուրջ լարվածություն ստեղծելու՝ Ռուսաստանի իրական նպատակը, ըստ փորձագետի, ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված պետությունների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելն է և ռազմավարական տեսանկյունից աշխարհը ազդեցության գոտիների բաժանելը։

«Կա նաև ավելի պրագմատիկ նպատակ՝ պահպանել կլեպտոկրատական ռեժիմը Ռուսաստանում և ապահովել ապագայում իշխանության սահուն անցումը։ Պուտինը փորձում է դա անել՝ ամրապնդելով երկրի արտաքին դիրքերը։ Դրա համար նա օգտագործում է ռուսական մտածելակերպի ամենամութ կողմերը և Ռուսաստանի մեծության հանդեպ կարոտախտը»,- նշեց նա։

Արտյոմ Ֆիլիպենկոյի խոսքով՝ Ռուսաստանին հնարավոր է կանգնեցնել առաջին հերթին ժողովրդավարական պետությունների կոնսոլիդացված դիրքորոշմամբ։

«Երկրորդը կանխարգելիչ պատժամիջոցների ներդրումն է։ Բայց հիմնական գործոնը, որը կարող է զսպել ագրեսիան, Ուկրաինայի ուժեղ բանակն է»,- եզրափակեց փորձագետը։

Հռիփսիմե Հովհաննիսյան