Միջադեպ ՌԴ ԱԽ նիստում. Արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը չի կողմնորոշվում՝ ինչպես պատասխանել Պուտինին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
Բոլորը

ՌԴ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որն այսօր հրավիրվել էր՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու հարցը քննարկելու համար, միջադեպ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը չի կողմնորոշվել պատասխանել Ուկրաինայի հետ բանակցելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինի հարցին։

«Մեր արևմտյան գործընկերներին կարելի է վերջին հնարավորությունը տալ՝ նրանց առաջարկելով ամենասեղմ ժամկետներում Կիևին ստիպել խաղաղության գնալ և կատարել Մինսկի համաձայնությունները։ Հակառակ դեպքում, մենք պետք է ընդունենք որոշումը, որի մասին այսօր խոսեցինք»,- ասել է Նարիշկինը։

«Ի՞նչ է նշանակում՝ հակառակ դեպքում․․․ Դուք առաջարկում եք բանակցային գործընթա՞ց սկսել, թե՞ ճանաչել հանրապետությունները»,- Պուտինի այս հարցին Նարիշկինը դժվարացել է պատասխանել և սկսել է կմկմալ, ինչին ի պատասխան՝ Պուտինը պնդել է․ «Ուղիղ ասեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։