Թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը վտանգված է. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Լուրեր

04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
04.04.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
Բոլորը

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից հնչեցրած սպառնալիքներին:

«Մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է և պիտի շարունակի իր այս նենգ, ապակառուցողական քաղաքականությունը: Պատերազմից հետո հատկապես, ո՞վ է տեսել Ադրբեջանից մի կառուցողական խոսք, ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախը՝ որպես հայկական, վերացնի:

Եվ պատահական չեն գերիների բանտարկությունը, մշակութային եղեռնը և, վերջապես, պետական, այսպես ասած, կառուցների նկատմամբ տեռորը: Որովհետև ի դեմս Արցախի պետության՝ Սահմանադրությամբ հանդես է գալիս Արցախի նախագահը:

Այս անգամ թշնամին թիրախավորել է Արցախի նախագահի ինստիտուտը, ինչը փաստում է, որ Արցախի պետականությունը բառիս բուն իմաստով վտանգված է: Թիրախավորելով Արցախի Հանրապետության նախագահին՝ Ադրբեջանը թիրախավորում է ողջ արցախցիներիս:

Ես՝ որպես արցախցի, որպես հայ, որպես հոգևորական, դատապարտում եմ Ադրբեջանի ապակառուցողական որոշումները: Ի գիտություն Ադրբեջանի՝ արցախցիներս կանգնած ենք մեր նախագահի կողքին և պատրաստ ենք ապահովել մեր նախագահի անվտանգությունը»,- ասված է Արցախի թեմի առաջնորդի խոսքում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ադրբեջանի դատախազությունը խոստացել է ձերբակալել Արցախի նախագահին: