Գիրքը հարկվում է երշիկի պես․ տոնի հակառակ կողմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն մի քանի տարի է՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Տոնը՝ տոն, սակայն ոլորտի գործիչներն այս առթիվ հիշում են նաև իրենց առջև ծառացած խնդիրների մասին։ Օրինակ՝ նրանց համար լավագույն նվերն այն կլիներ, եթե պետությունը հաներ գրքի հարկը և գրքին չվերաբերվեր այնպես, ինչպես ցանկացած ապրանքի։

Գիրք նվիրելու օրը տարիների ընթացքում արվեստասեր հանրության համար իսկապես վերածվել է տոնի, գրքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորել, բայց կարևոր մի խնդիր մնում է չլուծված: Հայաստանում գիրքը հարկվում է 20 տոկոս ավելացված արժեքի հարկով։ Ու թեև ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն օրենսդրական նախաձեռնություն ունի, որով առաջարկում է ԱԱՀ-ից ազատել գրքերի, դասագրքերի, ձեռնարկների, խնդրագրքերի և ժողովածուների, ուսումնական հրատարակությունների և այլ ցանկացած տեսակի գրականության, ինչպես նաև թերթերի ու ամսագրերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումը, ոլորտի գործիչներն այնքան էլ վստահ չեն, որ դա, ի վերջո, կյանքի կկոչվի. ասում են՝ տարիներ շարունակ եղել են նման նախաձեռնություններ, սակայն ապարդյուն:

«Եթե նույնիսկ այս պահին օրենսդրական այդ նախաձեռնությունն ամբողջովին չի կարող ընդունվել, առաջարկում եմ, որ գոնե մինչև 2021-ը լույս տեսած գրքերի մասով հարկային պարտավորությունները հանվեն, 2022-ից սկսած՝ հստակ ինչ օրենք ուզում է՝ թող կիրառվի։ Բայց գիրքն իր հարկման տեսակով պետք է տարբերվի մյուս ապրանքատեսակներից․ դա կլինի հատուկ վերաբերմունք և մեսիջ մեր հանրությանը»,- նշում է գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։

«Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանն էլ շեշտում է՝ եթե պետությունն առանձնապես չի օգնում ոլորտին, կարող է գոնե չխանգարել՝ հարկելով գիրքը․ «Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում գիրքը չի հարկվում, եվրոպական երկրներում այն հարկվում է 5-7 տոկոսով, Ռուսաստանում մինչև 2000 թվականը գրքի հարկը 0 տոկոս էր, հետո դարձավ 10 տոկոս»։

Մի շարք բեսթսելլերների հեղինակ Աշոտ Աղաբաբյանն էլ նկատում է՝ ժամանակակից ոչ մի հեղինակ չի ուզենա, որ իր գրքերը թանկ լինեն։

«Գիրքը պետք է մատչելի լինի, քանի որ ժողովուրդն այսօր վճարունակ չէ»,- ասում է նա։

Տարբեր հրատարակչությունների տվյալներով՝ վերջին մեկ տարում Հայաստանում ամենաշատը սպառվել են մոտիվացիոն գրքերը, սիրավեպերը, անցումային տարիքում գտնվողների համար նախատեսված գրքեր: Ինչ վերաբերում է գեղարվեստական գրականությանը, ամենաշատ վաճառված գրքերից են, օրինակ, Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», «Հայրիկ, դու խենթ ես» գործերը, Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը», Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը»:

Գիրք նվիրելու օրվա առթիվ ամեն տարի այս օրն անցկացվում են հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխվում են մարզային և համայնքային գրադարանների միջև:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան