ՆԱՏՕ-ի երկրներն ուսումնասիրել են պաշտպանությունն ուժեղացնելու հնարավորությունը

Լուրեր

11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել,իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․Տիգրան Աբրահամյան
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի դաշնակիցները նոր հնարավորություններ են ուսումնասիրել դաշինքի արևելյան թևի պաշտպանությունն ամրապնդելու համար, երբ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումը խորացնում է վերջին տասնամյակների ընթացքում Եվրոպայի անվտանգության ամենամեծ ճգնաժամը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Բրյուսելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում դաշինքի պաշտպանության նախարարները երկու օր քննարկում էին, թե ինչպես և երբ պետք է զորքեր և տեխնիկա ուղարկեն դեպի Ռուսաստանին սահմանակից դաշինքի անդամ երկրներ և Սև ծովի տարածաշրջան, եթե Մոսկվան տա դեպի Ուկրաինա ներխուժում իրականացնելու հրաման:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա գործընկերները նախատեսում են նաեւ ուսումնասիրել հարավարևելյան Եվրոպայում ավելի երկար ժամկետով զորքեր տեղակայելու հնարավորությունը:

Այս զորքերը կկրկնապատկեն մոտ 5000 թվակազմով զինծառայողների ներկայությունը, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում ռոտացիոն հիմունքներով տեղակայված են եղել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում:

ԱՄՆ-ը արդեն սկսել է 5000 զինվորականների տեղափոխումը դեպի Ռումինիա:

Մեծ Բրիտանիան մի քանի հարյուր թվակազմով ուժեր է ուղարկում Լեհաստան և առաջարկում է լրացուցիչ ռազմանավեր ու ինքնաթիռներ ուղարկել: Գերմանիան, Նիդերլանդները և Նորվեգիան լրացուցիչ զորքեր են ուղարկում Լիտվա։ Դանիան և Իսպանիան ինքնաթիռներ են տրամադրում օդային պարեկության համար:

«Այն փաստը, որ մենք ՆԱՏՕ-ի ավելի մեծաթիվ զորքեր ենք տեղակայել ցամաքում, ուղարկել ավելի մեծաթիվ նավատորմ եւ օդուժ, շատ հստակ ուղերձ է հղում», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը: «Չեմ կարծում, որ Մոսկվային թողել ենք սխալ հաշվարկ կատարելու հնարավորություն», ասել է նա:

Որոշ գնահատականներով, վերջին չորս ամիսների ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի հյուսիսում եւ արեւելքում, ինչպես նաեւ հարեւան Բելառուսում է կենտրոնացրել իր ողջ ցամաքային զորքերի մոտ 60 տոկոսը և օդուժի զգալի մասը:

Ստեղծվել է տպավորություն, որ Մոսկվան պատրաստ է կրկնել 2014-ի իր ներխուժումն Ուկրաինա, բայց` ավելի մեծ մասշտաբով: Սակայն Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, և ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, պատրաստ չէ պաշտպանել այն։ «Մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինան գործընկեր է եւ մենք աջակցում ենք Ուկրաինային. Իսկ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին ապահովում ենք անվտանգության 100%-անոց երաշխիքներ»,- լրագրողներին ասել է Ստոլթենբերգը։

Միաժամանակ, դաշինքի որոշ անդամներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան, ուղղակիորեն օգնություն են ցուցաբերում Ուկրաինային։ «Մենք Ուկրաինային կտրամադրենք ինչպես մահաբեր, այնպես էլ ոչ մահաբեր օգնություն։ Սա շատ կարևոր խնդիր է բոլորիս համար»,- ասել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը։

Իսկ Պուտինին խոստացված «հսկայական ծախսերը», եթե նա որոշի արձակել հարձակում սկսելու հրաման, կստանա տնտեսական և քաղաքական հակահարված պատժամիջոցների եղանակով, որոնք չեն մտնում ՆԱՏՕ-ի իրավասության մեջ։