Իշխանությունը ցույց է տալիս՝ դավաճանները, փախնողները շատ են եղել, չենք հաղթել. Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

«Առաջին հերթին պետք է պարզել, թե զինծառայողներն ինչ հաստիքներ, ինչ պաշտոններ են զբաղեցրել և որտեղ են ծառայել, դրանից է կախված, թե նրանք ինչ կարևորության տեղեկատվության են տիրապետել, դա եղել է ծառայողական, գաղտնի, թե հույժ գաղտնի տեղկատվություն: Այս պահին քանի որ այդ մասին մանրամասներ հայտնի չեն, դժվար է գնահատել այդ մարդկանց արարքների հնարավոր ազդեցությունը մարտական գործողությունների վրա»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում նախկին և ներկա զինվորականների կողմից կատարված դավաճանության դեպքերի մասին ԱԱԾ հաղորդագրություններին և հարցին, թե դրանք ինչ չափով կարող էին ազդել պատերազմի ելքի վրա:

Պատգամավորի դիտարկմամբ՝ 44-օրյա պատերազմի խնդիրները չպետք է դիտարկել միայն դավաճանության մեջ մեղադրվող այդ մարդկանց արարքների համատեքստում: Աբրահամյանի խոսքով՝ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, բայց դեռևս ուժի մեջ մտած դատավճիռ չկա, և դժվար է ասել, թե ինչ մեղք են գործել, և դա ինչ ազդեցություն կարող էր գործել մարտական գործողությունների ժամանակ:

«Իշխանությունը փորձում է ուռճացնել իրավիճակը և ցույց է տալ, որ այնքան դավաճաններ, դասալիքներ ու փախնողներ են եղել, որ այդ իրավիճակում հաղթելու հնարավորություն չի եղել»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: