Վրաստանը շարունակում է ակտիվորեն կառուցել դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը

Լուրեր

29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
Բոլորը

Վրաստանը շարունակում է ակտիվորեն կառուցել դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը։

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ Քվեշեթի-Կոբի հատվածում այս պահին անցկացվել է ինը կմ երկարությամբ թունելի 770 մետրը, ինչպես նաև՝ 2,6 հազար մետր տարհանման թունել։

Քվեշեթի-Կոբի հատվածը Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ ճանապարհն է, որտեղ ձմռանը հաճախ ձնահոսքի վտանգ է սպառնում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։ Վրաստանը և Ռուսաստանը կապող վրացական ռազմական մայրուղու վրա թունելի կառուցումը թույլ կտա նաև հայ ավիափոխադրողներին օրերով այլևս չխրվել Վերին Լարսի անցակետ հասնելու ճանապարհին։

«Այս պահին գլխավոր թունելում թունել հորատող սարքավորման միջոցով փորվել է 770 մետր, տեղադրվում են երկաթբետոնե սալիկներ, զուգահեռաբար իրականացվում են թունելի հորատումներ և ժամանակավոր ամրացումների տեղադրում»,- ասվում է զեկույցում։

Տաթև Ֆռանգյան