Հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի թմրանյութեր․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.05.2026 | 09:37
Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ
19.05.2026 | 09:28
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները Կորեայի ձորում հետապնդել էին «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա. տեղեկություններ ունեին, որ ուղևորի մոտ թմրանյութ կար: Ստուգման նպատակով մեքենան կանգնեցնելու պահին 38-ամյա ուղևորը, որ Ապագա գյուղի բնակիչ է, փաթեթներ էր նետել․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին 5 փաթեթ՝ 100 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, իսկ կասկածվողի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: 38-ամյա տղամարդը և տաքսու վարորդը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: 38-ամյա տղամարդը ձերբակալվեց։ Արաբկիրի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներին միացան քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ինչպես և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցի տներից մեկը, որտեղ փաստացի բնակվում էր ձերբակալվածը: Իրավապահները հայտնաբերեցին 1 կգ 100 գրամից ավելի սպիտակավուն և 30 գրամից ավելի՝ վարդագույն զանգվածներ, որոնք, ըստ 38-ամյա տղամարդու, մեթամֆետամին ու էքստազի թմրամիջոց էին: Հայտնաբերվեց նաև 70 գրամ այլ զանգված, որը, նախնական տվյալներով, «PVP» տեսակի թմրամիջոց էր:

Իրավապահները հայտնաբերեցին նաև թմրամիջոցի վերամշակման և իրացման համար նախատեսված տարբեր միջոցներ և առարկաներ, այսպես ասած՝ թմրամիջոցի վերամշակման լաբորատորիա: Նշանակվել են փորձաքննություններ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: