Իհարկե, պետք է մնալ ՀԱՊԿ-ում. Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը. ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Անվտանգության հարցերում 3 հիմնական բաղադրիչ կա` ՀՀ զինված ուժերը, ՀԱՊԿ–ը և երկկողմ հարաբերությունները ՌԴ–ի հետ։ ՀԱՊԿ–ի հետ էլ անվտանգային առումով նույնպես պետք չէ հույսեր կապել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` խոսելով ՀՀ անվտանգային հարցերից։

Նրա խոսքով` մեր բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմաններն ու անվտանգությունը. պատերազմից հետո բանակի մարտունակությունը և սպառազինությունը վերականգնելու ուղղությամբ չի արվել գրեթե ոչինչ։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ–ին, Քոչարյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀԱՊԿ անդամ երկրներն ունեն ավելի ջերմ ու ծավալուն հարաբերություններ։ «Ավելին` երկրների ղեկավարների մակարդակով էլ ջերմ հարաբերություններ կան։ Մտածել, որ որևէ կերպ ՀԱՊԿ–ը կարող էր արձագանքել մեզ վրա հարձակման դեպքում, միամտություն է… Խոսքը նրա մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, չի աշխատում։ Լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում է և աշխատեց՝ Ղազախստանի պարագայում։ Սա փաստ է և մենք ուղղակի պետք է այս փաստի հետ հաշվի նստենք»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով` իհարկե, պետք է մնալ ՀԱՊԿ–ի կազմում, բայց անվտանգության տեսանկյունից այս կառույցի հետ հույսեր չկապել: «Կրկնում եմ՝ մնալ, համագործակցել, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել։ Բացի հայտարարություններից՝ ոչինչ չի լինելու»,- ընդգծեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: