ԻՊ-ը Թուրքիայի տարածքով խոշոր գումարներ է փոխանցել․ նոր բացահայտում

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհրդի (MASAK) վերջին զեկույցը ցույց է տալիս, որ «Իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից օգտագործվող գումարները փոխանցվել են Թուրքիայի քաղաքներով, ինչպիսին են Շանլըուրֆան և Գազիանթեփը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Զեկույցը բացահայտել է, որ Թուրքիայի և Լիբիայի երկքաղաքացի Ֆայեզ Ալֆլըթը վաճառել է պայթուցիկ նյութեր, որոնք օգտագործվել են 2015 թվականին Լիբանանից Ռաքքա տեղափոխված ռումբերում։ ԻԼԻՊ-ը Գազիանթեփում գումարի փոխանցման տեղակայված ընկերությունն օգտագործել է՝ Ալֆըլըթին շուրջ 400,000 դոլար փոխանցելու համար։

Նշվում է, որ Ալֆլըթըն հաճախ ճանապարհորդել է Ադանա քաղաք և ապօրինի հատել Սիրիայի սահմանը Թել Աբյադից։ MASAK-ը բացահայտել է, որ նա կարող էր ճանապարհորդել սիրիական Ռաքքա և Դեր Զոր և գործարար կապեր հաստատել «Իսլամական պետության» հետ, այնուհետ Թուրքիայով վերադառնալ Լիբանան։

Նշվում է, որ Ալֆլըթը ԻԼԻՊ-ի հետ միակ համագործակցողը չէ, որ Թուրքիայով գումարներ է փոխանցել ահաբեկչական կազմակերպությանը։ Չահրեդդին Օմրանը, որը հայտնի է նրանով, որ ֆինանսավորել է ԻԼԻՊ-ին հակամարտությունների գոտիներում, 2016 թվականի հոկտեմբերին Թուրքիայի միջոցով 1924 եվրո է ուղարկել ԻԼԻՊ-ի անդամ Աբուլիեզի Աբուդուհամիտիին։
Մեկ այլ անց էլ՝ Յուսուֆ Ալի Էլհասան անունով, որը բնակվել է Տրապիզոն քաղաքում, ևս նպաստել է գումարային փոխանցումներին։ Գումարը փոխանցվել է Էլհասանին, նա էլ՝ Անկարայում ու Շանլըուրֆայում գտնվող համախոհներին։

Դրամական փոխանցումները շարունակվել են մինչև վերջերս։ Ըստ MASAK-ի՝ Սիրիայի երկու քաղաքացիներ՝ Ամմար Սալոն և Մուհամմեդ Սալոն, մեծ մասնակցություն են ունեցել Քահրամանմարաշ քաղաքից ԻԼԻՊ-ի հակամարտության գոտիներ գումար փոխանցելուն: Նրանք շարունակել են գործել քաղաքում՝ դյուրացնելով մեծ գումարների փոխանցումը սահմանով, մինչև 2019 թվականը, երբ կազմակերպությունը սկսեց կորցնել իր դիրքերը Սիրիայում:

Թուրքիայի միջոցով ուղղվող դրամական աջակցությունը միայն ԻԼԻՊ-ի հակամարտությունների գոտիներ չի ուղղվել։ MASAK-ը պարզել է նաև, որ ոսկի վաճառող, ոսկերիչ Ահմեդ Էլահմեդ ալ-Հարունը, որը բազմաթիվ խանութներ ունի Ստամբուլում, ստեղծել է համերաշխության հիմնադրամ՝ մարտերում զոհվածների կամ վիրավորների ընտանիքների համար։ Ալ-Հարունն օգտագործել է ոսկու առևտուրը՝ կազմակերպությունում իր անդամակցությունը թաքցնելու համար և օգտագործել է իր բիզնեսները՝ այդ միջոցները հավաքելու և տեղափոխելու համար։ Ալ-Հարունը նաև Աքսարայի իր գրասենյակներն օգտագործել է որպես ահաբեկչական կազմակերպության անդամների հանդիպման վայր Ստամբուլում, և պարբերաբար մեկնել Իրաք ու Սիրիա։ Նա կազմակերպության հաստատված անդամ է և ԻԼԻՊ-ի ֆինանսական համակարգում բարձր տեղ է զբաղեցրել: Ալ-Հարունին թույլատրվել է մնալ Թուրքիայում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 16-ին կալանավորումը։

Էմմա Չոբանյան