Թեհրանում «3+3»-ի հանդիպումը կարևոր է ձևաչափի շարունակականությունն ապահովելու համար. հանդիպումներից մեկը կարող է լինել Երևանում կամ Բաքվում․ Վալի Քալեջի

Լուրեր

07.11.2024 | 12:26
Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 12:22
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը
07.11.2024 | 12:14
ՌԴ ԱՀԾ-ն հայտարարել է, թե «Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության»»
07.11.2024 | 12:10
60 կետից կարողացել ենք հավաքել 60 000 ստորագրություն, մեծ էնտուզիազմ կար․ Արտակ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 12:04
Հանրակրթական դպրոցների ուսուցիչների 2024 թ. կամավոր ատեստավորմանը նվիրված ասուլիս․ ՈՒՂԻՂ
07.11.2024 | 12:04
Փաշինյանը Հունգարիա է մեկնել, Լարսը դարձյալ փակ է բեռնատարների համար․ ԼՈՒՐԵՐ
07.11.2024 | 11:59
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
07.11.2024 | 11:58
Ոչ մի տեղ չաշխատող ու չսովորող երիտասարդների համար է նաև. Անդրեասյանը նոր օրենքի նախագիծ առաջարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 11:52
Բայդենը շնորհավորել է Թրամփին և նրան հրավիրել Սպիտակ տանը հանդիպման
07.11.2024 | 11:43
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում մեկնարկել են 360մ թունելի կառուցման  աշխատանքները
07.11.2024 | 11:36
Գերմանիայում հայտարարել են իշխող կոալիցիայի փլուզման մասին
07.11.2024 | 11:30
Պետք է հավաստիանանք՝ քաղաքացին ուներ ստորագրահավաքին միանալու իրավունք, թե՝ ոչ․ԿԸՀ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 11:23
ՀՀ-ում առաջին անգամ կկիրառվեն «կանաչ կամուրջները». Գնել Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 11:11
«Շահեդների» հարձակման հետևանքով Կիևում գիշերը 3 հրդեհ է գրանցվել
07.11.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև կայացած վերջին հեռախոսազրույցում քննարկվել է «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման հարցը։ Ըստ իրանական «Մեհր» գործակալության՝ Լավրովը ողջունել է Իրանում հանդիպման անցկացումը և հույս հայտնել, որ այն հետագայում կապահովի տարածաշրջանի երկրների շահերը և կպահպանի տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Իրանի ԱԳ նախարարն իր հերթին «3+3» ձևաչափի առաջիկա հանդիպումը համարել է «մեծ հնարավորություն փոխգործակցության հաստատման և տարածաշրջանային համագործակցության խորացման համար՝ տարածաշրջանի երկրների և ժողովուրդների շահերին համապատասխան»։ Ուշագրավ է, որ երկու երկրների նախարարների զրույցի մասին ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ «3+3» ձևաչափով հադիպման մասին ոչինչ չի ասվում։

Factor.am-ը «3+3»-ի արդյունավետության մասին զրուցել է Թեհրանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Վալի Քալեջիի հետ։

-Պարո՛ն Քալեջի, ՌԴ-ի ու Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վերջին հեռախոսազրույցից հետո հայտնի է դառնում, որ «3+3» ձևաչափի երկրորդ հանդիպումը տեղի է ունենալու Թեհրանում։ Հետաքրքիր է՝ ի՞նչ սպասում ունեք այս ձևաչափից, կարծում եք՝ այն կարո՞ղ է իրական խնդիրներ լուծել։

-Հայտնի է, որ Իրանն այս ձևաչափն առաջարկել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Այն նման է Թուրքիայի կողմից առաջարկվող 6 երկրների ինտեգրացիայի ձևաչափին։ «3+3» հարթակի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում դեկտեմբերին։ Թեհրանում կայանալիք հանդիպումը կարևոր է ձևաչափի շարունակականությունն ու զարգացումը ապահովելու համար։ Մյուս հանդիպումները, գուցե, լինեն Անկարայում, Ստամբուլում, հետո՝ Երևանում կամ Բաքվում։ Այս ձևաչափն օգնում է տարածաշրջանային երկրներին ինտեգրվել, միմյանց դիրքորոշումները քննարկել, խոսել տարածաշրջանի խնդիրներից, մարտահրավերներից և ծրագրերից։

Ես խորապես հավատում եմ, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասը նոր էջ է բացել իր համար, նոր դեմք է ստացել Խորհրդային կարգերի փլուզումից ի վեր։ Այստեղ հնարավորություններ են ստեղծվում՝ վերակենդանացնելու Խորհրդային Միության ժամանակ եղած հաղորդակցության ուղիները, վերականգնելու Երևան-Նախիջևան-Ջուղա երկաթգիծը, բացել կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև, կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի միջև։ Այս ձևաչափը նաև հնարավորություն կտա տարածաշրջանում էներգետիկ ինտեգրացիայի համար, համագործակցություն կստեղծի Քուր, Արաքս գետերի ավազանի հետ կապված հարցերում, կստեղծի համագործակցության հնարավորություն նաև Հյուսիս-Հարավ, Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքների գործարկման համար, կվերացնի հայ-ադբեջանական սահմանային լարվածությունը։ Բոլոր այս հարցերը կարիք ունեն լուրջ քննարկման այս ձևաչափի բոլոր վեց երկրների միջև։

-Հիմա մենք տեսնում ենք, որ չկա «3+3» ձևաչափ, «3+2» է, քանի որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել դրան։ Արդյո՞ք դա արդեն խնդիր չէ ձևաչափի արդյունավետության համար։

Ես անձամբ ափսոսում եմ, որ Վրաստանը չի մասնակցում ձևաչափին, քանի որ այդտեղ ներգրավվելով՝ շահելու էր։ Եթե վերագործարկվի Երևան-Նախիջևան-Ջուղա երկաթգիծը, լավ կլինի, որ միանա նաև Վրաստանը։ Դա նրա ազգային շահերից է բխում, տնտեսապես շահելու է։ Խնդիրը Ռուսաստանի մասնակցությունն է։ Բայց հիշենք Սաակաշվիլիից հետո ընկած ժամանակահատվածը, երբ կար Կարասին-Աբաշիձե ձևաչափը (Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջև բանակցությունները – խմբ․): Տարին երկու անգամ, վեց ամիսը մեկ անգամ նրանք հանդիպել են և քննարկել երկու երկրների հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերը՝ բացի Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերից։ Այնպես որ՝ Վրաստանը կարող է լինել «3+3» ձևաչափում Ռուսաստանի հետ քննարկել բոլոր հարցերը՝ բացի Հարավային Օսիայից և Աբխազիայից։ Վրաստանը կարող է առանձնացնել այս հարցերը տարածաշրջանային համագործակցությունից։ Հիմա Ռուսաստանի քաղաքացիներն առանց որևէ վիզայի մեկնում են Վրաստան։ Չնայած նրան, որ խզվել են ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները, այնուամենայնիվ, կան տարբեր ոլորտներում հարաբերություններ երկրների միջև։

Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ Վրաստանը դեռ կմիանա ձևաչափին։ Հիշում ենք, որ «3+3» ձևաչափի մոսկովյան հանդիպմանը Վրաստանի դրոշը կար։ Դա նշանակում է, որ մնացած 5 երկրները հետաքրքրված են Վրաստանին տեսնել այդ ձևաչափում և կողջունեն նրան այնտեղ։

-Այս ձևաչափում խնդիրները միայն Ռուսաստանի և Վրաստանի միջև չեն։ Դեռ չեն լուծվել Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում խնդիրները։ Դրանց պատճառով, որոշ վերլուծաբանների կարծիքով, «3+3»-ը չի կարող կյանքի կոչվել և պարզապես ձևական մի բան է լինելու։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը ես նմանեցնում են Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած այժմյան հարաբերությունները նման են Ֆրանսիայի և Գերմանիայի միջև եղած հարաբերություններին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են և կարիք ունեն երկխոսության ու բանակցությունների։ Մենք նման իրավիճակ ունեինք Իրաքի հետ, 8 տարվա պատերազմից հետո պետք է գտնեինք ճանապարհ երկխոսության համար։ Հիմա Հայաստանն ու Ադրբեջանը դա պետք է անեն, պետք է բանակցություններ ունենան սահմանների որոշման, ճանապարհների ապաշրջափակման գործընթացում խոչընդոտների հաղթահարման շուրջ։ Եթե Հայաստանը կարողանա զարգացնել իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կկարողանա նաև իր արտաքին քաղաքականությունում ուժերի բալանսն ապահովել։

-Այս օրերին աշխարհի ուշադրությունն ուղղված է դեպի Արևելյան Եվրոպա։ Ուկրաինայի շուրջ զարգացումները ենթադրում են նաև փոփոխություններ այլ տարածաշրջաններում։ Ինչ եք կարծում՝ մեր տարածաշրջանի վրա ի՞նչ ազդեցություն կունենա ուկրաինական ճգնաժամը։

Սա կարևոր հարց է։ Վրաստանը լիարժեք աջակցում է Ուկրաինային։ Այս հարցը լրացուցիչ ճնշումներ է առաջացնում Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերություններում։ Ցավոք, դա էլ կարող է բացասական ազդեցություն ունենալ «3+3» ձևաչափի վրա։ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի վրա այնքանով, որ Հարավային Կովկասը կարող է բուֆերային գոտի դառնալ Ռուսաստանի և Արևմուտքի համար։ Ռուսաստանի և Արևմուտքի միջև մակրոաստիճանի հակամարտությունը կարող է միկրոաստիճանի բացասական ազդեցություն ունենալ Կովկասի երկրների միջև եղած համագործակցության վրա։

-Ո՞րն է Իրանի դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Իրանը լավ հարաբերություններ ունի և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի հետ։ Իրանի պաշտոնական դիրքորոշումն իրավիճակի վերաբերյալ հետևյալն է՝ ոչ մի աջակցություն Ուկրաինային, և ոչ մի աջակցություն Ռուսաստանին։ Նաև Իրանը չի ճանաչել Ղրիմը՝ որպես Ռուսաստանի մաս։ Այստեղ Իրանը ո՛չ դեմ է, ո՛չ կողմ։

Հռիփսիմե Հովհաննիսյան