Տեսչական մարմինը Բերդում հայտնաբերված բազմաթիվ խախտումների հիմքով դիմել է դատախազություն

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի NԿ801-Ա հրամանով Տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը տեսչական ստուգում է իրականացրել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ. տեղեկացնում են ՔՏՀԱՏՄ-ից։

Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ։

Մասնավորապես, համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից բացահատվել է, որ սեփականության իրավունքով քաղաքացի Վ. Ա․-ին պատկանող՝ 0.03041 հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության՝ տրանսպորտի գործառնական նշանակության հողամասում, որն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Վիցի Գրուպ» ՍՊ ընկերությանը և մասամբ ընդհանուր օգտագործման (ճանապարհ) հողամասում առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության, առանց սեփականության վկայականում որևէ նպատակային նշանակության շինության տեսքով գրանցման ինքնակամ կառուցվել և գործում է հասարակական նշանակության կառույց՝ գազալցակայան։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը արձանագրված մի շարք խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։