Սա պատմական քայլ է լինելու, մեր երկրի մեծ մասը բռնազավթված է. Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
Բոլորը

Արցախի Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել․օրակարգում «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծն է: Նախագիծը երեկ՝ փետրվարի 15-ին դրական եզրակացություն էր ստացել Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում։

Նշենք, որ օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այս օրենքի ընդունումը շատ կարևոր համարելով՝ նշեց. «Ինչ-որ տեղ սա նաև հրամայական է, միգուցե ուշացել ենք: Պետք է և շատ կարևոր է ունենալ այսպիսի օրենք: Մեր երկրի մեծ մասը բռնագրավված է, և մենք պարտավոր ենք ունենալ այս օրենքը: Այն իր մեջ ներառում է Արցախի հանրապետության իշխանությունների, հանրության տեսլականը՝ իր անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ»,- նշեց Բաբայանը հույս հայտնելով, որ Արցախի ԱԺ-ն կընդունի այդ օրենքը:

«Կարծում եմ սա իսկապես պատմական մի քայլ է լինելու և ոչ այնքան այսօրվա, որքան ապագայի համար»,- ընդգծեց Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում: