Սիլվա Համբարձումյանը դիմել է Վարդան Օսկանյանին՝ Ռոբերտ Քոչարյանին կաշառք տալու հարցով. հրապարակվեց մեղադրական եզրակացությունը

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով այսօր մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Ինչպես Քոչարյանը, այնպես էլ Գևորգյանը, մասնակցում են նիստին։

Ըստ մեղադրանքի՝ Սիլվա Համբարձումյանը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, և վերջինս հանձնարարել է բնապահպանության նախարարին աջակցել։

«Թի Էս Էս Սի Արմենիա» ընկերության տնօրեն և միակ մասնակից Համբարձումյանին տրվել է ընդերքի ուսումնասիրության լիցենզիա՝ օգտակար հանածոների արդյունահանման և օգտագործման նպատակով։ Դրանից հետո նա 2008 թվականի մարտի 25-ի պայմանագրի համաձայն 40 մլն դոլարով վաճառել է ընկերության բաժնետոմսերի 100%-ը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ և ԱՄԷ-ում գրանցված մի ընկերության։ Գործարքի համաձայնությունը ստանալու համար հունվարի վերջին նա Օսկանյանի միջոցով դիմել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Քոչարյանին, և համաձայնել է կաշառքը փոխանցել, որպեսզի իրեն չխանգարեն։

Օրեր անց կրկին Օսկանյանի միջոցով նրան փոխանցել են, որ Արմեն Գևորգյանի մտերիմը՝ գործարար Սամվել Մայրապետյանը, կապ կհաստատի իր հետ։ Համբարձումյանի առաջարկն ընդունած բարձրաստիճան պաշտոնյաները 2008 թվականի փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում մասնաբաժիններ են ստացել։ Մասնավորապես, Քոչարյանը Մայրապետյանի միջոցով ստացել է 3 մլն դոլար։ Մայրապետյանը 1 մլն դոլար է ստացել փետրվարի 14-ին Ամիրյան փողոցում գտնվող բնակարանում, ևս 1 մլն դոլար՝ Բայրոնի փողոցում գտնվող գրասենյակում, ևս 1 մլն դոլար՝ ՎՏԲ բանկի միջոցով,  նույն տարվա մայիսին փոխանցվել է HSBC հաշվեհամարին։

Այնուհետև Մայրապետյանը կնոջ որդու՝ ընկերության հիմնադիր և տնօրեն Լևոն Ալթունյանի միջոցով մայիսին ընկերության հաշվեհամարից ստացել է նշված միլիոնը և փոխանցել Քոչարյանին։ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, կանխիկացրել է գումարը և փոխանցել բանկային անձնական հաշվեհամարներին։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։

Արմեն Գևորգյանը մեղադրվում է Մայրապետյանից 1 մլն դոլարի չափով կաշառք վերցնելու և ապօրինի ձեռք բերված գումարները լվանալու մեջ, որն իրականացվել է Գևորգյանի կնոջ զարմիկի միջոցով` Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության միջոցով։

Նա մեղադրվում է 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 1-ին մասով։

Մանրամասները՝ տեսանյութում: