Էրդողանը զիջում է դիրքերը․ ըստ նոր հարցման՝ Թուրքիայում ընտրողների կեսն աջակցում է ընդդիմադիր դաշինքին 

Լուրեր

08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
08.06.2026 | 18:02
Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար
08.06.2026 | 17:56
120 ձայն հետ է եկել` մեր հաշվարկներով, վերահաշվարկ ենք պահանջել․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
08.06.2026 | 17:48
«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 17:40
Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:36
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան
08.06.2026 | 17:31
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի
08.06.2026 | 17:29
ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին
08.06.2026 | 17:24
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
08.06.2026 | 17:17
Արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան ընտրողների վրա․ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:15
«Բոլորին դեմ եմ»-ը ընտրությունների արդյունքները արդար և թափանցիկ չի համարում
08.06.2026 | 17:13
ՌԴ-ն ուզում էր կիրառել բոլոր գործիքները ՀՀ-ն իր ազդեցության գոտում պահելու․ պորտուգալացի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:10
ԲՀԿ-ն ասուլիս է հրավիրել. ՈւՂԻՂ
Բոլորը

Թուրքիայում առաջատար MetroPoll ընկերության կողմից անցկացված նոր սոցհարցման համաձայն՝ ընտրողների 49,7 տոկոսն ասել է, որ «ավելի մոտ է զգում իրեն» երկրի ընդդիմադիր դաշինքին կամ նրանց «նախընտրում» է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող դաշինքին։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։ 

Հետազոտության արդյունքները, որն անցկացվել է հունվարի 8-12-ը երկրի 28 նահանգում, հրապարակել է MetroPoll-ի ղեկավար Օզեր Սենջարը։ 

Արդյունքների համաձայն՝ հարցման մասնակիցների 49,7 տոկոսը նշել է, որ իրեն ավելի մոտ է զգում ընդդիմադիր «Ազգային դաշինքին», որը կազմված է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և ազգայնական «Լավ» (IYI) կուսակցություններից։  Մասնակիցների 40 տոկոսն էլ ասել է, որ ավելի մոտ է զգում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ժողովուրդների դաշինքին», որը ներառում է իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները։

MetroPoll-ը նշում է, որ ընդդիմադիր «Ազգային դաշինքին» համազգային աջակցությունն աճել է՝ հասնելով 49,7 տոկոսի, մինչդեռ «Ժողովուրդների դաշինքին» աջակցությունը 42,1 տոկոս է։ 

Սենջարը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ այս տվյալները չեն արտացոլում էլեկտրաէներգիայի ու բնական գազի թանկացումների հետևանքով մարդկանց վրա ավելացած ճնշումը։ Նա հավելել է, որ դա պարզ կլինի փետրվարյան  հարցումների արդյունքներով։

Նշենք, որ հունվարի 1-ից Թուրքիայում բնակիչ բաժանորդների և արտադրողների համար էլեկտրաէներգիայի սակագները բարձրացել են 50-125 տոկոսով։ Երկրի տարբեր քաղաքներում պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում թանկացումների դեմ։

Էմմա Չոբանյան