Թուրքիայում 14-րդ օրն է՝ սննդի առաքիչները գործադուլ են իրականացնում․ տնտեսական ճգնաժամի սոցիալական հետևանքները

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Թուրքիայի Yemeksepeti սննդի առցանց առաքման հարթակի աշխատակիցները արդեն 14-րդ օրն է՝ գործադուլ են իրականացնում, գրում է Duvar-ը։ 

Առաքիչները փետրվարի 1-ից են սկսել գործադուլը՝ աշխատավարձերի ոչ համարժեք բարձրացման և աշխատանքային վատ պայմանների պատճառով։ Այսօր նրանք կրկին բողոքի ակցիայի են հավաքվել Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող ընկերության կենտրոնակայանի դիմաց։ Նրանք նշել են, որ ընկերությունն այս տարի 32,7 տոկոսով ավելացրել է իրենց ամսական եկամուտը՝ հասցնելով 3200 լիրայի, ինչը համապատասխանում է նվազագույն աշխատավարձին։ Աշխատողները, սակայն, պահանջում են ամսական 5500 լիրա (405 դոլար)։

Բեռնափոխադրողների աշխատողների արհմիության ղեկավար Ալի Ռըզա Քյուչուքօսմանօղլուն ակցիայի ընթացքում հայտարարել է, որ ոչ միայն Yemeksepeti-ի, այլև ամբողջ Թուրքիայի առաքիչները վերջին երկու շաբաթվա ընթացքում դիմադրում են գործատու ընկերությունների շահագործման քաղաքականությանը։

«Բոյկոտի կոչն արձագանք է գտել մեր հասարակության մեջ»,- ասել է նա՝ հավելելով, որ բոյկոտի հանրային կոչից հետո պատվերները 70 տոկոսով նվազել են։ 

Հավելենք, որ Թուրքիայում տնտեսական ճգնաժամն ու բարձր գնաճն աննախադեպ սոցիալական լարվածություն են առաջացրել։ Այս ամենի հետևանքով պարբերաբար բողոքի տարբեր ակցիաներ, հանրահավաքներ են անցկացվում Թուրքիայի տարբեր շրջաններում։

Էմմա Չոբանյան