Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կողմից՝ Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանների միջնորդության հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը՝ այս պահին խուսափելով մանրամասներ ներկայացնել։

Ըստ ամենայնի՝ միջնորդության պատճառը Վերաքննիչ դատարանի՝ Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշումն է։ Նախորդ տարվա նոյեմբերի 15-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը՝ առանց պաշտպանական կողմին պատշաճ ծանուցելու և պաշտպանական կողմի բացակայությամբ հրատապ դատական նիստ էր անցկացրել և որոշում կայացրել փոխել Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը և կրկին կալանավորել պատգամավորին։ Պաշտպան Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում պատմել էր, որ բողոքի քննությունը մակագրվել էր դատավոր Տիգրան Սիմոնյանին, սակայն գաղտնի պայմաններում վերամակագրվել Դանիելյանին, ինչի մասին իրենք չեն տեղեկացվել, դատական նիստի մասին ևս պաշտպանական կողմը չի ծանուցվել։

«Իմ փաստաբանական գործունեության ընթացքում երբևէ նման նախաձեռնությամբ հանդես չեմ եկել, սակայն սա այն դեպքն է, երբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կայացված նման ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը, խախտվել են մեր պաշտպանյալի մի շարք հիմնարար իրավունքներ, ինչպես նաև, վերը նշված որոշմամբ, խախտվել են քրեական իրավունքի և դատավարության կարևորագույն սկզբունքները»,- նշել էր Խաչատրյանը։

Բարձրագույն դատական խորհրդից մեզ հայտնեցին, որ դեռևս չեն ստացել Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը։

Ռոզա Վարդանյան