Մակրոնն ու Պուտինը 1 ժամ 40 րոպե հեռախոսով քննարկել են Ուկրաինայի իրադրությունը

Լուրեր

12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսով 1 ժամ 40 րոպե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ելիսեյան պալատում։

Ֆրանսիայի նախագահի վարչակազմում Agence France-Presse-ի աղբյուրի խոսքով ՝ «քննարկվել են Ուկրաինայի շուրջ լարվածության նվազեցման հեռանկարները»: Ֆրանսիացի և ռուս առաջնորդների շաբաթօրյա զրույցը չորրորդ հեռախոսային խոսակցությունը դարձավ վերջին շաբաթների ընթացքում:

Մակրոնը Պուտինի հետ զրույցում ասել է, որ «անկեղծ երկխոսությունն անհամատեղելի է ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակի սրման հետ», հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։ Գործակալության տվյալներով՝ երկու ղեկավարներն էլ զրույցի ընթացքում պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը մինսկյան պայմանավորվածությունների կատարման առաջընթացի շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շարունակել Եվրոպայում անվտանգության և կայունության պայմանների շուրջ քննարկումները։

Երկուշաբթի օրը Մակրոնը մեկնել է Մոսկվա, որտեղ 5-ժամյա բանակցություններ է վարել Պուտինի հետ, որպեսզի քննարկի ճգնաժամի ապաէսկալացման ուղիները: Դրանից հետո Ֆրանսիայի նախագահը եղել է Կիևում և Բեռլինում՝ շարունակելու իր դիվանագիտական առաքելությունը:

Արևմտյան շատ երկրներ իրենց քաղաքացիներից պահանջել են լքել Ուկրաինայի տարածքը։ Ֆրանսիան դեռ նման հայտարարություն չի արել։