Մշակութային ցեղասպանություն է. Արցախի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի քաղաքականության մասին

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Արցախի բռնազավթված տարածքներում գտնվող հայկական եկեղեցիները իբրև թե «աղվանական» ներկայացնելու և այդ պատճառաբանությամբ եկեղեցիներից հայերեն գրություններն ու հայկական այլ հետքերը վերացնելու Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը մշակութային ցեղասպանություն է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, որն այցելել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա իր հեղինակած նոր գրքի շնորհանդեսին մասնակցելու նպատակով:

«Իհարկե, մշակութային ցեղասպանություն է: Ընդհանրապես, մշակութային ցեղասպանությունը տարբեր եղանակներով է իրականացվում: Մեկը՝ պարզապես նախնադարյան բարբարոսություն. ոչնչացվում են մեր կոթողները, եկեղեցիները, գերեզմանաքարերը, մշակութային այլ կոթողները, երկրորդը՝ փորձ է արվում հայազրկել այդ մշակութային կոթողները: Դա էլ է ցեղասպանություն: Այսինքն՝ ինչ-որ «աղվանական եկեղեցիների» թեզն են առաջ քաշել: Դա, իհարկե, անհեթեթություն է: Դա արվում է այն դեպքում, երբ նրանք չեն կարողանում պարզապես քանդել այդ եկեղեցիները, ասենք՝ Դադիվանքը: Եթե իրենցով լիներ՝ վաղուց էին ոչնչացրել: Բայց քանի որ չեն կարողանում՝ փորձում են այլ կերպ վերացնել մշակութային կոթողների հայկականությունը և դարձնել ոչ հայկական մշակույթի կոթող», – մեկնաբանեց Արցախի արտգործնախարարը:

Թե ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիներն ու վանքերը հանկարծ պարզվում է, որ «աղվանական» են, և նույնիսկ եթե դրանք հին Աղվանքից մնացած կոթողներն են՝ ի՞նչ կապ ունեն Ադրբեջանի և ադրբեջանական մշակույթի հետ, Դավիթ Բաբայանը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Դա նույնն է, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե թուրքերն առաջինն են իջել Լուսնի վրա: Հիմա ի՞նչ ասենք: Էդպես են իրենք գործում: Շումերներին էլ են ներկայացնում իբրև «ադրբեջանցիներ» այն դեպքում, երբ ադրբեջանական ազգը 1936 թվականին է պաշտոնապես ստեղծվել: Հիմա ունենք այսպիսի երկիր: Քաղաքակիրթ աշխարհն էլ պետք է գոնե ինչ-որ կերպ արձագանքի: Լավ, ինչքա՞ն պետք է մենք միայնակ պայքարենք այս ամենի դեմ: Իհարկե, մենք շարունակելու ենք պայքարել այդ ամենի դեմ, հարցը դա չէ: Առաջին հերթին պետք է ինքներս միավորվենք, ապաքինվենք այս ամենից և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք»: