Բաքուն դարձյալ նյարդային է արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի՝ տարածաշրջան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի շուրջ հայտարարությանը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Պաշտոնական Բաքուն բավական նյարդային կերպով արձագանքել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությանը՝ Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարության վերաբերյալ։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նշել էր, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը հայկական կողմը համարում է առաջնահերթ և հրատապ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան, հայտարարել է, որ փետրվարի 4-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի ու Ֆրանսիայի, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահների տեսակապով հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջան ու Հայաստան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրում է Հայաստանի ԱԳՆ-ին Հայաստան ու Ադրբեջան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի հետ կապված ձեռք բերված պայմանավորվածությունները խեղաթյուրելու մեջ։

«Մենք դատապարտում ենք Հայաստանի ԱԳՆ-ի հերթական փորձը՝ խուսափելու իր պարտավորություններից։ Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելությանը, որը նախատեսվում է իրականացնել Ադրբեջանում, ապա ադրբեջանական կողմը առաջին օրից ողջունել է դա և ամենակարճ ժամկետում դրա իրականացման նախապատրաստական բոլոր աշխատանքները համաձայնեցվել են Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև երկկողմ ձևաչափով։

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտի առաջին օրվանից Ադրբեջանը ոչ միայն չի ողջունել, այլև ամեն կերպ խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության՝ Արցախ այցին, որը հաստատել է նաև հենց կառույցը։
Մասնավորապես, 2020թ-ի դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն հայտարարել էր, որ Ադրբեջանից դեռ պատասխան չեն ստացել Արցախ կազմակերպության փորձագիտական առաքելություն ուղարկելու համար։

«Առայժմ միայն Ադրբեջանի պատասխանին ենք սպասում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա առաջ շարժվել առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել էր նա։ Այն որ Բաքուն խանգարում է առաքելության այցին ու իր պայմանները առաջ քաշում, փաստել է նաև Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը։

Դեռ ամիսներ առաջ լրագրողների հետ զրույցում նա հայտնել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի շուրջ բանակցությունները շարունակվում են՝ նշելով, որ ադրբեջանական կողմն իր պայմանները փոխանցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին։

 

Էմմա Չոբանյան