Վերադասավորումներ Ադրբեջանի վերնախավում․ Ալիևը հեռացրել է SOCAR ընկերությունը 17 տարի ղեկավարած նախագահին 

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից հեռացրել է պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևին։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Աբդուլլաևի պաշտոնանկության հրամանը  հրապարակված է Ադրբեջանի նախագահի կայքում։

Ալիևի մեկ այլ հրամանով՝ Աբդուլլաևը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար։ Այսպիսով ՝ Ալիևը SOCAR-ի արդեն նախկին նախագահին նշանակել է փաստացի ավելի ցածր ազդեցության պաշտոնի։

Բացի այդ՝ Ադրբեջանի նախագահը  նաև հրամանագիր է ստորագրել SOCAR-ի կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին։ Ըստ այդ փոփոխությունների՝ Պետական նավթային ընկերության խորհուրդը բաղկացած կլինի 15 հոգուց (ներկայում 14)։ Միաժամանակ SOCAR-ի առաջին փոխնախագահների թիվը 1-ից կավելանա 2-ի։ Ալիևի համապատասխան հրամանագրով՝ SOCAR-ի առաջին փոխնախագահ է նշանակվել  Ռովշան Նաջաֆին։ Այդ կապակցությամբ Նաջաֆն ազատվել է էկոնոմիկայի առաջին փոխնախարարի պաշտոնից։

Նշենք, որ Ռովնագ Աբդուլլաևը SOCAR-ի նախագահի պաշտոնը զբացեղնում էր 2005թ-ից։ Նա Ադրբեջանի ամենահարուստ ու ազդեցիկ գործիչներից էր, ի դեպ՝ ծնունդով էլ Նախիջևանից։ Ալիևի կողմից  Աբդուլլաևի հեռացումը խոսում է Ադրբեջանի վերանախավում որոշակի վերադասավորումների մասին։ Չի բացառվում, որ Ադրբեջանում սպասվում են քաղաքական լուրջ փոփոխություններ։

Էմմա Չոբանյան