Իրանում Ադրբեջանի դեսպանը դժգոհել է, որ Թեհրանի փողոցներից մեկն անվանակոչվել է Շուշի և ոչ թե «Շուշա»

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն իր դժգոհությունն է հայտնել Թեհրանի փողոցներից մեկը Շուշի անվանակոչելու կապակցությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի դեսպանին դուր չի եկել, որ փողոցն անվանակոչվել է հայկական քաղաքի Շուշի անունով, նա առաջարկել է օգտագործել խեղաթյուրված «Շուշա» անվանումը։ Նա նշել է, որ Ադրբեջանի հետ կապված որոշ հարցերում կարևոր է, որ Իրանը նրբանկատություն ցուցաբերի։

«Հաշվի առնելով երկու երկրների միջև սերտ կապերը՝ կարևոր է նուրբ հարցերում բոլոր գործոնների դիտարկումը։ Օրինակ՝ «Շուշա» քաղաքի անվան խեղաթյուրումն, իհարկե, չի ողջունվելու երկու երկրների ժողովուրդների կողմից ,և նման սխալներ թույլ տալը կարող է բացասական համբավ ստեղծել»,-ասել է Ալիզադեն Իրանի պետական IRIB հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում։
Դեսպանը նաև նշել է, որ Բաքուն և Թեհրանը վճռական են ամրապնդելու երկկողմ հարաբերությունները։

Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերին Թեհրանի քաղաքային խորհուրդը որոշել էր քաղաքի մի շարք փողոցներ անվանակոչել Հարավային Կովկասի քաղաքների անունով՝ այդ թվում ՝ Շուշի, Բադքուբ (Բաքու)։

Էմմա Չոբանյան