Լրտեսական բացահայտումը խայտառակություն է՝ պետական շահի դեմ են գործել․ ո՞նց է բանակը համալրվել․ Էմիլ Օրդուխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ

Վաղ առավոտյան ԱԱԾ-ից շոկային տեղեկատվություն ստացվեց. պետական դավաճանության մեջ կասկածվող 19 անձ է ձերբակալվել, նրանց մեջ կան նաև զինծառայողներ, որոնցից ոմանք խոստովանական ցուցմունք են տվել։ Ի՞նչ է տեղի ունեցել. ըստ ԱԱԾ-ի՝ սոցցանցերի միջոցով գումարի դիմաց ադրբեջանական հատուկ ծառայություններին են փոխանցել լուսանկարներ, զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենք – զինամթերքի, զինտեխնիկայի քանակի ու տեսակի, զորամասերի հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի և այլնի վերաբերյալ։ Ձեր գնահատականը ո՞րն է, ի՞նչ խորքային պատճառ կա թաքնված այս հանցագործության տակ:

-Սա խայտառակություն է. ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու էին ազգային անվտանգության և պետական շահերի պաշտպանության համար, գործել են հենց այդ շահերի դեմ։ Սա խայտառակություն է այն պարզ պատճառով, որ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ մեթոդներով են համալրվել մեր Զինված ուժերը, մեր բանակը, եթե կան մարդիկ, որոնք խոստովանում են, որ սոցցանցերի միջոցով շատ պրիմիտիվ հավաքագրման զոհ են դարձել և գումարի դիմաց փոխանցել են գաղտնի տեղեկատվություն։ Սա ցույց է տալիս, որ բանակը մասնավորապես այդ ժամանակահատվածում չի եղել այն բարձր մակարդակի վրա, որի մասին մշտապես հայտարարվել է, և մենք իմացել ենք, որ Հայաստանում, թերևս, ամենակայացած ինստիտուտը բանակն է։ Ստացվում է, որ, ցավոք սրտի, այդպես չի եղել, և այստեղ շատ բարդ հետևանքներ կարող են լինել։ Եկեք հասկանանք՝ ինչպես է համալրվում բանակը, ստացվում է, որ շատ հախուռն ձևով, ով չունի աշխատանք, դառնում է զինվորական, սա աբսուրդ է։ Զարգացած պետություններում բանակի համալրումը բազմաթիվ հոգեբանական թեստերի անցկացման միջոցով է իրականացվում, այսինքն՝ ամեն կադր չէ, որին կարելի է հավաքագրել պետության սահմանների պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման առաքելության համար։ Ցավոք սրտի բացահայտվեց, որ մենք այս դաշտում էլ խնդիրներ ունենք, և ստացվում է, որ պատերազի ելքը նաև նախապատրաստված է եղել այսպիսի մարդկանց գործունեության հետևանքով։

Ինչպես հասկանալ՝ ի՞նչ վնաս են հասցնում այս մարդիկ պետության անվտանգությանը, և պատերազմի արդյունքի վրա ի՞նչ ազդեցություն են ունեցել այսպիսի դեպքերը:

-Այդպիսի մարդիկ պատրաստվել են և ամեն ինչ արել են Հայաստանի և Արցախի պարտության համար, որովհետև տեղակայման վայրեր հայտնելը և այլն, ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմը սկսվել էր շատ ավելի վաղ և գործնականացավ 2020 թվականին, և այդ մարդիկ, լինելով Հայաստանում, մասնակցել են Հայաստանի և Արցախի դեմ պատերազմին։ Իհարկե կբացահայտվեն ու պատասխանատվության կենթարկվեն, բայց այդքանով խնդրի նկատմամբ ուշադրությունը չպետք է նվազի։ Մենք պետք է հասկանանք, որ համակարգային խնդիր ունենք՝ առհասարակ ուժային կառույցների համալրման հետ կապված, և կարծում եմ՝ պետք է մշակվեն հստակ մեխանիզմներ հավաքագրման կադրային քաղաքականության, և ամեն մեկը, ով գործազուրկ է, մեկ էլ չհայտնվի այդ պատասխանատու առաքելության դաշտում և վաճառի իր հայրենիքը, իր պետությունը, իր հարազատներին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան