Բերման են ենթարկվել մեծ թվով երիտասարդներ նաև ուսումնական հաստատությունների ու այգիների տարածքից. ՀՔԱՎ
Հասարակություն
18.04.2018 | 13:23Իրավապաշտպանների միասնական թեժ գծին ահազանգեր են ստացվել, որ Երևանի տարբեր մասերից ոստիկանները բերման են ենթարկում մեծ թվով երիտասարդների: Բերման են ենթարկվում հիմնականում ուսումնական հաստատությունների, այգիների տարածքից, որտեղ երիտասարդների կուտակումներ են նկատվում:
Տեղեկություններ կան Երևանի Ֆրանսիայի հրապարակից, Մաշտոցի պողոտայից, Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածների մասին: Քաղաքացիներ են բերման ենթարկվել Ոստիկանության Շենգավիթի, Էրեբունու, Կենտրոնի, Նոր Նորքի բաժիններ: