Որոշում է կայացվել դադարեցնել հավաքը. ՀՀ ոստիկանություն

Լուրեր

10.03.2026 | 23:51
Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր
10.03.2026 | 23:43
Հուլիսի 1-ից հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը. ԿԲ
10.03.2026 | 23:35
Եվրոպայում ատոմային էներգետիկայի կրճատումը ռազմավարական սխալ էր. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
10.03.2026 | 23:24
Ազատավան գյուղում մեքենան բախվել է տան պարսպին․ վարորդը մահացել է
10.03.2026 | 23:16
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
10.03.2026 | 23:08
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը
10.03.2026 | 22:58
ՄԱԿ-ն առաջին անգամ ՌԴ-ի կողմից ուկրաինացի երեխաների արտաքսումը մարդկության դեմ հանցագործություն է որակել
10.03.2026 | 22:45
ԵՄ առաքելությունը Հայաստանում 8000-րդ պարեկությունն է իրականացրել
10.03.2026 | 22:30
Իսրայելում հրթիռային հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
10.03.2026 | 22:16
ՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ աշխատանքները
10.03.2026 | 22:08
ԵՄ-ն Վրաստանին խոստացել է Կուլևի նավահանգիստը բացառել ՌԴ-ի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթից
10.03.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.03.2026 | 21:41
Եռաբլուրում զոհված տղաների գերեզմանը սարքելու համար 12 հազար դոլար պահանջած, բայց չկառուցած տղամարդն ազատազրկվեց
10.03.2026 | 21:32
Խուդաթյանը և Բայրաքթարը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները
10.03.2026 | 21:27
ՖԻՖԱ-ի նախագահը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին
Բոլորը

2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները և մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: 

Նմանատիպ բոլոր գործողությունների նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից մինչ օրս դրսևորվել է հանդուրժողականություն՝ բազմաթիվ հայտարարություններով փորձելով կանխել հակաիրավական գործունեությունը: 

Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են բազմաթիվ զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով վտանգվել է քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը: 

16.04.2018թ. ՀՀ ոստիկանության կողմից «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել դադարեցնել հավաքը, և այդ մասին իրազեկվել է հավաքի կազմակերպիչը, ով արհամարհելով այն՝ շարունակում է հիշյալ որոշմանը չենթարկվելու կոչերը:

 
 

 

ՀՀ ոստիկանության բազմաթիվ հայտարարություններից և նախազգուշացումներից հետո հավաքի կազմակերպիչները շարունակում են հակաիրավական գործողությունները: 

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին դադարեցնել ապօրինի գործողությունները, հակառակ դեպքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող՝ հավաքը ցրելու համաչափ գործողությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև իրավական ներգործության համաչափ միջոցների կիրառման բոլոր հետևանքների պատասխանատվությունն ընկնում է կազմակերպիչների վրա: