Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանի ու Բաքվի միջև կնքվելու է արտոնյալ առևտրային համաձայնագիր

Լուրեր

14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
Բոլորը

Իրանը հույս ունի Ադրբեջանի հետ արտոնյալ առևտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել։ Այս մասին հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

«2021-ին Իրանի ու Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով՝ 2020թ․ հետ համեմատ։ Առևտրային կապերը հասել են ամենաբարձր մակարդակին»,-ասել է Մուսավին։ 

Դեսպանը նաև նշել է, որ  2021-ին 11 տոկոսով աճել է Ադրբեջանից Իրան ոչ նավթային արտահանումը։ Մուսավին նաև հույս  հայտնել, որ շուտով Ադրբեջանի ու Իրանի միջև արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը  կստորագրվի։

«Հուսով ենք, որ ապագայում երկու երկրների միջև կստորագրվի արտոնյալ առևտրի մասին  համաձայնագիը և այս տարի հերթական տնտեսական համագործակցության իրանա-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի անցկացմամբ՝երկկողմ տնտեսական ու առևտրային համագործակցության հետագա զարգացման նպատակով»,-ասել է դիվանագետը՝ նշելով, որ Բաքուն ու Թեհրանը կարևոր դերակատարում ունեն համաշխարհային տարանցիկ փոխադրումների և էներգակիրների մատակարարման գործում։

Մուսավին հայտարարել է, որ այսօր Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի։

«Այսօր ես տեսնում եմ, որ Թեհրանի ու Բաքվի  միջև հարաբերությունները աննախադեպ բարձր մակարդակի վրա են։ Բազմաթիվ երկկողմ համաձայնագրերը ու ծրագրերը տարբեր ոլորտներում, ներառյալ՝ տնտեսությունը, առևտուրը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կրթությունն ու տուրիզմը նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը ունի սկզբունքային նշանակություն ողջ տարածաշրջանի համար»,-ասել է Իրանի դեսպանը։ 

Էմմա Չոբանյան