Բաքվի նոր հայտարարությունը․ Ադրբեջանը չի հրաժարվում հայկական եկեղեցիներն ու հուշարձաններն ալբանացնելու քաղաքականությունից

Լուրեր

14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Բոլորը

Ադբեջանի մշակույթի նախարարությունը նոր հայտարարություն է տարածել, որով փաստացի վերահաստատում է Արցախի հայկական եկեղեցիները ալբանացնելու մտադրությունը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝մշակույթի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանն, իբր, միշտ հարգանքով է վերաբերվել իր պատմական, մշակութային ժառանգությանը՝ անկախ դրա կրոնական, էթնիկ ծագումից։

«Ադրբեջանի պաշտոնատար անձինք մի անգամ չէ, որ ասել են՝ «ազատագրված տարածքներում» գտնվող պատմական, կրոնական հուշարձանները վերաբերում են ադրբեջանական ժառանգությանը և դրանց պահպանումը ադրբեջանական պետության պարտականությունն է։ Որպես ապացույց կարելի է մատնանշել Շուշիում մզկիթների հետ մեկտեղ երկու քրիստոնեական եկեղեցիների վերականգնումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը չի նշում, որ Շուշիի եկեղեցիները՝ Կանաչ Ժամն ու Սուրբ Ղազանչեչոց եկեղեցին, պատկանում են Հայ առաքելական եկեղեցուն ու հայկական են։ Ադրբեջանը հայկական եկեղեցիները ներկայացնելով որպես ալբանական ու ուղղափառ՝ ենթարկում է կամայական «վերականգնման»։

«Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանն իր պատմամշակութային ժառանգության մեջ կրոնական և էթնիկական հողի վրա տարբերություններ չի դնում և հավատարիմ է միջազգային կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններին, ներառյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին։ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ներկայում մոտիտորինգ է իրականացնում «ազատագրված տարածքներում»։ Ինչ վերաբերում է հնագույն ալբանական ժառանգությանը «օկուպացիայից ազատագրված տարածքներում», ապա պետք է նշել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ դրա ուսումնասիրության համար, որի կազմում են, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանյան փորձագետներ։ Եվ երբ անվտանգությունը թույլ տա, աշխատանքային խմբի անդամները քրիտոնեական այդ ժառանգության մոնիտորինգ կիրականացնեն ու կհետազոտեն։։ Կեղծիքների հայտանբերման դեպքում այդ խախտումները կփաստագրվեն միջազգային փորձագետների մասնակցությամբ ու կներկայացվեն միջազգային հանրությանը»,-ասվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարության մեջ։
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ պաշտոնական Բաքուն չի պատրաստվում հրաժարվել Արցախի գրավյալ տարածքների հայկական պատմական, կրոնական ու մշակույթային հուշարձանների ու եկեղեցիների ալբանացման պետական քաղաքականությունից։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվել», իբր, ալբանական կրոնական տաճարներից «հայերի գրած կեղծ հետքերը (գրառումները)» վերացնելու համար։

«Մենք դիտարկել ենք այդ վայրերն աշխատանքային խմբի անդամների հետ, ստուգումից հետո կորոշենք մեր հաջորդ քայլերը։ Այդ վայրերը դեռ լիովին անվտանգ չեն։ Տարածքների ականազերծումից հետո մենք տեղական ու միջազգային փորձագետներին կտանենք այնտեղ, կփաստագրենք հայկական կեղծիքն ու փոփոխությունները և կներկայացնենք միջազգային հանրությանը»,- ասել էր Քերիմովը։

Քերիմովի այս հայտարարություններն այսօր դատապարտել էր ՀՀ ԱԳՆ-ն։

Էմմա Չոբանյան