2021-ին Հայաստան այցելել է մոտ 850 000 զբոսաշրջիկ․ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանի փաստմամբ, 2021 թվականին Հայաստանում հյուրընկալվել են մոտ 850 000 զբոսաշրջիկներ։

«Հայաստան ամենաշատ զբոսաշրջիկներ այցելել են 2019 թվականին՝ 1 միլիոն 900 հազար։ Եվ հիմա աշխատում ենք, որ նույն ձևով ցուցանիշը բարձրանա և հույս ունենք, որ կավելանա»,-մեզ հետ զրույցում ասաց Սիսիան Պողոսյանը։
Ըստ նրա, այս պահին Հայաստանը մեծ հետաքրքություն է ներկայացնում Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Գերմանիայի Դաշնության քաղաքացիների համար։

Մեր հարցին՝ արդյո՞ք պատերազմի պատճառով չի տուժել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ոլորտը, զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահն ասաց․ «Ավելի շուտ կորոնավիրուսն է ունեցել իր բացասական ազդեցությունը։ Պատերազմի պահով ասեմ՝ մենք գիտենք, որ Հայաստանը շատ ապահով երկիր է և նույնպես ասում ենք նրանց, որոնք հետաքրքրված են Հայաստան այցելելով։

Ասում ենք՝ Հայաստանը կա և մեշտ եղել է ապահով։ Կամաց-կամաց տեսնում ենք, որ զբոսաշրջիկների թիվը շատանում է, անցած տարի բավական շատ զբոոսաշրջիկ ենք ունեցել Հայաստանում։

2020 թվականին կորոնավիրուսի հետ կապված թվերը իջել էին, ինչպես ողջ աշխարհում։ Հետաքրքրությունը կա, ժողովուրդն ուզում է այցելել տարբեր երկրներ, նմանապես և Հայաստան»։

Արմիկ Մովսիսյան