Հայ ժողովուրդը պետք է որոշի՝ իր արժանապատվության բաժակը երբ պիտի լցվի. Րաֆֆի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

«Մեր ամբողջ գիտակցական կյանքի պայքարը եղել է նրա համար, որ Արցախը գտնի իր ազատությունը, իր իրավունքի իրացումը: Դա մեր ամբողջ հայ ազգի ինքնութան պայքարն է եղել»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե վերջին շրջանում վարչապետի և իշխանական պատգամավորների շուրթերից հնչում է, որ չի կարելի խոսել Արցախի կարգավիճակի մասին՝ Ադրբեջանի կազմից դուրս:

«Որևէ մեկը իրավունք չունի այդ ճանապարհը, պայքարը հարցականի տակ դնել, ես էլ թույլ չեմ տա, որ դա անի:

Հայ ժողովուրդը պետք է որոշի՝ իր արժանապատվության բաժակը երբ պիտի լցվի: Ոտքի կանգնելու յուրաքանչյուր ցիկլ յուրովի է սահմանվում:

Բայց այդպես ասելը, թե չի կարելի, հակասում է հենց նույն ասողների թեկուզ երկու տարի առաջ ասածներին: Դա ինքնահակասում է… Արցախը հայկական է, դա է ճշմարտությունը:

«Մեր պայքարը դա է եղել ու հիմա դա պետք է շարունակել։ Այսօր մեր անվտանգությունը փխրուն է, այս անցումներն էլ լինելու են վտանգավոր։ Ես շատ լավ գիտեմ, որ ճնշումները շատ են, սակայն ոչ ոք, ոչ մի մարդ էակ իրավունք չունի նման բան ասելու։ Նման բան ասելու համար որևէ արդարացում չկա»,- հավելեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: