Ձմեռային օլիմպիական խաղեր՝ առանց ձյան․ այսօր մեկնարկում է Պեկին 2022-ը

Լուրեր

10.02.2026 | 11:24
Ինչո՞ւ վարչապետի 2024-ի հանձնարարականը չի կատարվել․ Հայկ Սարգսյանը՝ ՊԵԿ փոխնախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 11:16
Նման հայտարարություն ընդունելուց հետո ՀՀ գլխավոր դատախազը, դատավորներ պետք է պաշտոնանկ արվեն․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 11:13
Ես մտադիր եմ քաղաքական, հանրային Նոյյան տապան ստեղծել․ միայնակ փրկվել հնարավոր չէ․ Գագիկ Ծառուկյան
10.02.2026 | 11:10
Ռոնալդուն ավարտել է գործադուլն «Ալ Նասրում»
10.02.2026 | 11:08
Սահմանին մեր սահմանապահներն են, ՀՀ-ն ԵՏՄ անդամ է․ գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի. Գալուզինը՝ TRIPP-ի մասին
10.02.2026 | 11:05
ՀՀ-ում ահագնացել են քաղաքական ճնշումները․ Էլինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 10:59
Դատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ․ ՀՀ դատավորների միություն
10.02.2026 | 10:47
«Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամանակում սկսել Հայաստանում ԱԷԿ-ի նախագծի իրականացումը. Գալուզին
10.02.2026 | 10:42
Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
10.02.2026 | 10:37
ԱՄՆ փոխնախագահ Վենսը տիկնոջ հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր
10.02.2026 | 10:27
Այս գիշեր ողջ հանրապետությունում սպասվում է ձյուն ու ձնախառն անձրև
10.02.2026 | 10:18
Դատախազությունը Իշխան Սաղաթելյանից պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
10.02.2026 | 10:05
Երևանի ավագանու նիստը. ՈՒՂԻՂ
10.02.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը. ՈՒՂԻՂ
09.02.2026 | 23:09
V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում. Պապիկյանը՝ ՀՀ-ԱՄՆ համագործակցության մեկնարկի մասին
Բոլորը

Պեկինում այսօր պաշտոնապես մեկնարկում են Ձմեռային օլիմպիական խաղերը, սակայն մրցումները սկսվել էին դեռևս փետրվարի 2-ին, հաղորդում է RBC-ն։

Պեկինը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որն ընդունել է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային Օլիմպիական խաղերը՝ ընդամենը 14 տարվա տարբերությամբ․ ոչ մի քաղաք այսքան կարճ ժամանակում չի ընդունել երկու օլիմպիական խաղեր: 1980 թվականից ի վեր միայն ԱՄՆ-ն է ընդունել երկու Օլիմպիադա ավելի կարճ ժամանակահատվածում (1980, 1984, 1996 և 2002 թվականներին):

Ձմեռային օլիմպիական խաղերի թալիսման են դարձել պանդա Բին Դուն Դունը և չինական լապտեր Սյուէ Ժուն Ժուն։

2022 թվականի Օլիմպիական խաղերի բյուջեն կազմել է 3,9 միլիարդ դոլար, ինչն այն դարձնում է վերջին երկու տասնամյակի ընթացքում ամենատնտեսողը, սակայն, ըստ որոշ հաշվարկների, գործնականում խաղերի նախապատրաստման ծախսերը շուրջ 10 անգամ գերազանցել են պաշտոնապես ներկայացված թվերը։ Սա հաշվի առնելով՝ 2022 թվականի Օլիմպիական խաղերը կներառվեն ամենաթանկ խաղերի եռյակում՝ Սոչի-2014-ից և Պեկին-2008-ից հետո։

Համաճարակի պատճառով բոլոր օլիմպիական միջոցառումները կանցկացվեն գործնականում առանց հանդիսականների։ Կազմկոմիտեն փակել է տոմսերի վաճառքը։ Հաղորդվել է, որ միայն «ընտրյալները» կկարողանան ներկա գտնվել 2022 թվականի Օլիմպիադայի միջոցառումներին։

Համաճարակի պատճառով մարզիկներն ապրում են, այսպես կոչված, «պղպջակների» մեջ, որը բացառում է Օլիմպիադայի մասնակիցների և արտաքին աշխարհի շփումը։ Հունվարի 23-ից, երբ սկսեցին գալ խաղերի առաջին մասնակիցները, գրանցվել է վարակման շուրջ 300 դեպք, որից 100-ից ավելին հայտնաբերվել է մարզիկների և թիմերի ներկայացուցիչների շրջանում, բայց ոչ ոք հոսպիտալացման կարիք չի ունեցել։

Պեկինի Օլիմպիական խաղերը պատմության մեջ առաջինն են լինելու, որոնք գրեթե ամբողջությամբ հիմնված կլինեն արհեստական ձյան վրա, քանի որ տարածաշրջանում բնական ձյունը շատ քիչ է: Կազմակերպիչները հայտնել են, որ միայն Յանկինգի լեռնադահուկային կենտրոնի համար կպահանջվի 1,2 մլն խ․մ․ արհեստական ձյուն։ Ի դեպ՝ Սոչիի Օլիմպիական խաղերը ևս 80%-ով հիմնվել են արհեստական ձյան վրա։

Ձյան արտադրության համար Պեկինը սարքավորումներ է գնել իտալական TechnoAlpin ընկերությունից, որը գործարկվել է 2021 թվականի նոյեմբերին։ Կազմակերպիչներին անհրաժեշտ քանակությամբ ձյուն առաջացնելու համար կպահանջվի մոտ 223 մլն լիտր ջուր, ինչը հարուցել է բնապահպանների և փորձագետների քննադատությունը (հաշվի առնելով, որ Խաղերի տարածաշրջանը տառապում է քաղցրահամ ջրի պակասից, իսկ արհեստական ձյունը լրացուցիչ վնասվածքների վտանգ է ստեղծում մարզիկների համար՝ վայր ընկնելու դեպքում):

Հավելենք, որ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը պետք է ունենար 6 ներկայացուցիչ: Սակայն Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներից մեկի և պատվիրակության անդամների մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել:

Այժմ Հայաստանի հավաքականի անդամները՝ դահուկորդ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը, Պեկինում են: Այնտեղ են նաև մարզիչներ Արթուր Միքայելյանը, Ալլա Միքայելյանը: Պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ-ից Արմեն Գրիգորյանն է:

Տաթև Ֆռանգյան