Վանեցյանը դատավոր Բախշիյանի աջակիցների թվում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
Բոլորը

Առաջին ատյանի դատարանի բակում հավաքվել են մի քանի տասնյակ մարդիկ, որոնք եկել են աջակցելու դատավոր Բորիս Բախշիյանին, որի լիազորությունները դադարեցվել են ԲԴԽ որոշմամբ, իսկ Առաջին ատյանի դատարանն այժմ քննում է նրա խափանման միջոցի հարցը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը միացել է դատավորի աջակիցներին:

«Գործող իշխանությունները բռնաբարում են արդարադատությունը և իրավական դաշտը։ Հայաստանը հստակ քայլերով դառնում է բռնապետություն, երկրում կան բազմաթիվ խնդիրներ, բայց իշխանությունները բացառապես քայլեր են ձեռնարկում միայն իրենց իշխանությունն ամրապնդելու ուղղությամբ»,- լրագրոների հետ զրույցում նշեցՎանեցյանը։

Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամները, որոնք գտնվում են դատարանի բակում, չեն եկել պաշտպանելու կոնկրետ դատավոր Բախշիյանին, նրանք եկել են պաշտպանելու արդարադատությունը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն բավարարել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։

Նշենք, որ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։

Մանրամասները՝ տեսանյութում: