Թուրքիայում էլեկտրաէներգիայի թանկացումները բողոքի ցույցերի են հանգեցրել փողոցներում և զայրույթ՝ սոցցանցերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

Թուրքիայում էլեկտրաէներգիայի ու գազի սակագների բարձրացման դեմ ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց դժգոհությունն ու զայրույթն արտահայտում՝ փողոցներում բողոքի ակցիաներ կազմակերպելով, ինչպես նաև սոցիալական ցանցերում գրառումներ անելով։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նախօրեին հարյուրավոր մարդիկ զբոսաշրջային Բոդրում և Ռիզե քաղաքներում ցույցեր են կազմակերպել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Ցուցարարները նշել են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրենց մատակարարված էլեկտրաէներգիայի վճարները երկու-երեք անգամ ավելացել են։ Նրանք կառավարությունից պահանջել են չեղարկել վերջին թանկացումները և հրաժարական տալ։

Թուրքիայում մարդիկ նոր տարին դիմավորել են գնաճի մասին լուրերով։ Թուրքիայի էներգետիկայի շուկան կարգավորող մարմինը հունվարի 1-ին հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սակագինը 50 տոկոսով բարձրանում է ցածր պահանջարկ ունեցող տնային տնտեսությունների համար և ավելի քան 100 տոկոսով՝ բարձր պահանջարկ ունեցողների համար։ Բնական գազի գինն էլ հունվարին 25 տոկոսով աճել է բնակիչ սպառողների և 50 տոկոսով՝ արդյունաբերական ձեռնարկությունների համար։

Գների բարձրացումն ավելի մեծ ֆինանսական բեռ է դրել Թուրքիայի քաղաքացիների վրա, որոնք արդեն իսկ վատ վիճակում էին լիրայի արժեզրկման ու գնաճի պատճառով։

Նշվում է, որ շաբաթվա ընթացքում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկրի տարբեր հատվածներում։ Սոցցանցերում ևս ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց զայրույթը արտահայտում էլեկտրաէներգիայի բարձր գնի կապակցությամբ։ Հայտնի երգիչ Յեշիմ Սալքըմը թվիթերյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում մութ սենյակում է՝ ծածկոցով փաթաթված։

«Ես փաթաթված եմ վերմակի մեջ՝ միայն մեկ լույս վառած։ Արդյո՞ք ես ապրում եմ այլ երկրում, պարզապես չգիտեմ այդ մասին: Ինչո՞ւ են այս թանկացումները: Մենք երազո՞ւմ ենք: Ինչ-որ մեկը թող արթնացնի ինձ»,- ասում է նա տեսանյութում։

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված դժգոհություն են հայտնում նույնիսկ որոշ իշխանամետ շրջանակներ։ Մասնավորապես, կառավարամետ Yeni Şafak օրաթերթի թղթակից Յուսուֆ Կափլանը Թվիթերում գրել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը գրեթե 100 տոկոսով ավելացել է՝ նախագահ Էրդողանին կոչ անելով չեղարկել թանկացումները։

Էմմա Չոբանյան