Ալիևը չի կատարում ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը՝ զբաղվելով հայատյացության քարոզչությամբ․ նա կրկին սպառնացել է Հայաստանին

Լուրեր

11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել,իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․Տիգրան Աբրահամյան
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գանձակ կատարած այցի ժամանակ «Ազերթաջ»-ին տված հարցազրույցում կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Ադրբեջանի նախագահը, խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, կրկին հայատյաց քարոզչությամբ է զբաղվում։

Նա, մասնավորապես, հայերին «ֆաշիստ» է անվանել։

«Այո՛, պատերազմն ավարտվել է։ Մենք խոսում ենք, որ պետք է լինի խաղաղություն, բայց երբեք չպետք է մոռանանք «հայկական ֆաշիզմը»։ Մենք հաղթել ենք «հայկական ֆաշիզմին»։ Մենք պետք է այնպես անենք, որ այն երբեք գլուխ չբարձրացնի»,- ասել է Ալիևը՝ հավելելով․ «Դա պետք է իմանան ու գիտակցեն Հայաստանի հովանավորները և գնահատեն մեր «պատմական առաքելությունը»։ Մենք ոչ միայն «ազատագրել ենք մեր տարածքները», այլև տարածքը մաքրել այդ «բարբարոս ուժերից»։ Հիմա նրանք ապրում են թշվառ վիճակում, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ կրկին չեն բարձրանա։ Մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը կրկին Ադրբեջանի համար պոտենցիալ սպառնալիք դառնա։ Եթե մենք դա նկատենք, տեղում կոչնչացնենք»։

Ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է չկատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 7-ի միջանկյալ որոշումը՝ զբաղվելով հայատյաց քաղաքականությամբ ու քարոզչությամբ։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին քայլեր ձեռնարկել՝ ռասայական ատելության ու խտրականության կանխարգելման համար, այդ թվում՝ պետական պաշտոնյաների և հանրային տարբեր կառույցների կողմից, որոնք թիրախավորում են էթնիկ հայերին։ Դատարանը հստակ արձանագրում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով զբաղվում է հայատյաց ու խտրական քաղաքականությամբ, որը շարունակում է Ալիևը։

Էմմա Չոբանյան