Թուրքիայում ապօրինի ցանցերը կեղծ անձնագրեր են տրամադրում ԻԼԻՊ-ի անդամներին՝ Արևմուտք մեկնելու համար

Լուրեր

16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում անօրինական ցանցերը կեղծ անձնագրեր են վաճառում ԻԼԻՊ-ի անդամներին, որոնք ճանապարհորդում են Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ, Կանադա և ԱՄՆ-ը։ Այս մասին պարզել է The Guardian-ի հետաքննությունը, որը ներկայացնում է Duvar-ը։

Նշվում է, որ պարբերականի լրագրողները տեղյակ են առնվազն 10 դեպքի մասին և մանրամասներ են հայտնել ցանցի մասին, որը ղեկավարում է Թուրքիայում Ուզբեկստանի մի քաղաքացի։ Տեղեկատվության համաձայն՝ ազգությամբ ուզբեկը, որը կապեր ունի ծայրահեղականների հետ, մինչև 15․000 դոլար արժողությամբ անձնագրեր է վաճառում։

«Առնվազն 10 դեպքը, որոնց մասին Guardian-ը տեղյակ է, մարդիկ, որոնք սիրիական սահմանը հատել են և հասել Թուրքիա, դա արել են՝ Ստամբուլի օդանավակայանով  ճամփորդելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ ուզբեկի «բիզնեսն» այնքան լավ է ընթանում, որ նա վերջերս նոր ալիք է բացել Telegram-ում՝ գաղտնագրված հաղորդագրությունների հավելվածում, որը պաշտոնապես կոչվում է «Istanbul Global Consulting»։

ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի աղբյուրը Guardian-ին հայտնել է, որ իրենք տեղյակ են «Թուրքիայում առանձնահատուկ վաճառողի գոյության մասին, որը ԻԼԻՊ-ի անդամներին տրամադրում է շատ բարձր մակարդակի կեղծված  փաստաթղթեր»։ Անանուն աղբյուրն ասել է, որ անձնագրավաճառն օգտագործում է ռուսերեն, արաբերեն և այլ լեզուների տիրապետող անձանց՝ տարբեր հաճախորդների սպասարկելու համար։

«Մենք տեղյակ ենք, որ ԻԼԻՊ-ի անդամներն օգտագործում են այդ կեղծ անձնագրերը՝ Եվրոպա անցնելու համար, և եվրոպական անվտանգությանը չի հաջողվում նրանց բոլորին ձերբակալել»,- ասել է պարբերականի աղբյուրը։

Էմմա Չոբանյան