Գյումրին նոր գլխավոր հատակագիծ կունենա․ կհիմնվեն կանաչ տարածքներ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Գյումրու՝ 2005 թվականին հաստատած գլխավոր հատակագիծը կենթարկվի փոփոխության։ Այն կհարմարեցվի այս քաղաքի նոր զարգացող ուղղությանը՝ զբոսաշրջությանը։ Գլխավոր հատակագծի հենակետային նախագիծն արդեն պատրաստ է, այն քննարկումների փուլում է։ Պատվիրատուն ՀՀ կառավարությունն է։

Գյումրու համայնքապետարանը 15 օրվա ընթացքում կուսումնասիրի այն, իր նկատառումները, դիտողությունները կներկայացնի նախագծային կազմակերպությանը՝ « Հայնախագիծ» ինստիտուտին, վերջնականապես մշակելուց հետո կդնեն հանրային քննարկումների, փորձաքննություններ անցնելուց հետո միայն այն կհաստատվի, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու համայնքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Ըստ նրա՝ գլխավոր հատկագծերը հավերժ չեն․ 15-20 տարին մեկ վերանայվում են։

«Վերանայելը հիմնականում կապված է այն հանգամանքի հետ, որ շատ դրույթներ, որոնք նախատեսված են գլխավոր հատակագծով, չեն իրագործվում տարբեր պատճառներով։ Մանավանդ հիմա, երբ տնտեսությունը պլանավորված չէ, ճկուն մոտեցում պետք է ցույց տալ, և այն դրույթները, որոնք հնարավոր չեն իրագործել թե՛ տեխնիկապես, և թե՛ նպատակահարմար չլինելու պատճառով, դրանք փոխվում են՝ կապված քաղաքի զարգացման հետ։ Նայում ենք, թե տվյալ ժամանակահատվածում քաղաքն ինչ զարգացում է որդեգրում, ինչ ուղղությամբ է զարգանալու»,-ասաց Հենրիկ Գասպարյանը։

Մեր ճշտող հարցին, թե գլխավոր հատակագծի փոփոխման արդյունքում հնարավո՞ր է կանաչ գոտիներն ազատել ապօրինի կառույցներից, Հենրիկ Գասպարյանը պատասխանեց․

«Հիմնական մեխը հենց դա է․ կանաչ գոտիների ծրագիրը ձախողվեց, որովհետև կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Կանաչ գոտիները, որտեղ երկրաշարժից հետո տնակային ավաններ էին տեղադրվել և նախատեսում էինք դրանք հեռացնել ու ազատել, չկարողացանք։ Շինարարության տեմպերը շատ ցածր էին, պետությունը չկարողացավ մարդկանց ապահովել բնակարանով, ու ամեն մեկը իր տնակի տեղը կապիտալ շինարարություն սկսեց։

Եվ հիմա դրանք քանդելը ոչ մի տեսակետից արդարացված չի կարող լինել , հատկապես որ մեր քաղաքն անօթևանության խնդիր ունի։
Դրա համար այն տարածքները, որոնք անվերադարձ կորսված են որպես կանաչ գոտիներ, փորձում ենք այլ տարածքներում ստեղծել այդ բոլորը։

Մենք կանաչ տարածքներն հիմնականում ստեղծելու ենք «Մայր Հայաստան»-ի Չեքեզի ձորի և Վարդբաղի տարածքներում։ Քաղաքի տարբեր հատվածներում կունենանք փոքրաթիվ պուրակներ, մանկական հրապարակներ։

Կփոխվեն նաև արտադրական գոտիները, քաղաքում շատ ունենք արտադրական այդպիսի տարածքներ՝ և՛ ծայրամասերում կան, և՛ կենտրոնական հատվածում։

Մենք մտածում ենք, որ հատկապես կենտրոնական հատվածում, որտեղ ասենք Տեքստիլ գործարանն է եղել, վերափոխենք որպես բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքների»,-մանրամասնեց գլխավոր ճարտարապետը։

Արմիկ Մովսիսյան