Վրաստանում ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել․ զոհ և վիրավորներ կան

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Վրաստանում պայթյուն է տեղի ունեցել Տկիբուլի քաղաքի ածխահանքում։ Մեկ մարդ մահացել է, ևս ութը՝ վիրավորվել, հայտնել է Ռուսթավի-2 հեռուստաալիքը։

«Տեղեկություն ստացանք, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչի հետևանքով ինը մարդ վիրավորվել է, մեկ հոգու վնասվածքները շատ ծանր են եղել, ինչի հետևանքով նա մահացել է։ Հանքափորները տուժել են պայթյունի ալիքից»,- ասել է Տկիբուլիի քաղաքապետ Դավիթ Չերքեզիշվիլին։

Տուժածներին տեղափոխել են Թբիլիսի։ Նրանք ունեն տարբեր աստիճանի այրվածքներ: Ողբերգության պատճառները կպարզի հետաքննությունը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հոդվածով, որն առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ (Վրաստանի Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ մասով):

Նովոստի Գրուզիայի հաղորդմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Տկիբուլիի հանքում տեղի ունեցած պայթյունի փաստով։

Տաթև Ֆռանգյան