Թուրքական դրոշով խաղալի՞ք․ «Երևան սիթի»-ի տնօրենը հերքում է

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

Այսօր «Մեդիալաբ» կայքում լուսանկար էր հրապարակվել, որտեղ, ըստ հրապարակման հեղինակի, Կոմիտաս փողոցում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում վաճառվում են խաղալիքներ, որոնցից մեկը թուրքական դրոշով զինվոր է։

Factor.am-ն այցելեց սուպերմարմարկետ՝ պարզելու խնդրի էությունը։  Պարզեցինք, որ  խաղալիքների հավաքածուներից մի քանիսում բացակայում էին դրոշները, իսկ դրանց տոպրակները մի փոքր պատռված էին։ Մյուս երկու հավաքածուի մեջ դրոշների վրա առկա պատկերները նկատելիորեն պոկված էին, մեկ այլ տոպրակի մեջ էլ տարբեր երկրների դրոշներ էին։

«Երևան սիթի» սուպերմարկետի Կոմիտասի մասնաճյուղի տնօրեն Ստեփան Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե իրենց խանութում նման խաղալիք է ցուցադրված եղել․

«Մենք էդ նկարը տեսել ենք մի ամիսուկես առաջ, նկարի հետքերով գնացել ենք, մեր մոտ չենք հայտնաբերել, չենք հասկացել՝ որ խանութում ա։ Բայց ոնց հասկացա՝ պատերազմական խաղալիք ա, դա կարա լինի նաև պարտվողի, նվաստացողի դերում, պարտադիր չի, որ էդ դրոշով խաղալիքով երեխեքը խաղան ու հպարտանան»,- կարծիք հայտնեց տնօրենը։

Հավելենք, որ «Մեդիալաբի» անձնակազմն անձամբ էր ականատես եղել և լուսանկարել այդ խաղալիքները: Ինչպես երևում է կցված լուսանկարներից, լուսանկարներն արվել են հունվարի 27-ին Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետում: 

Չնայած սրան, «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի խաղալիքների բաժնի կատեգորիայի մենեջեր Գագիկ Մելքոնյանը Medialab.am-ի հետ զրույցում փորձում էր համոզել, որ նման բան անհնար է: Նա նշում էր, թե բացառվում է, որ իրենց մասնաճյուղերից ցանկացած մեկում հնարավոր լիներ նման խաղալիք տեսնել։

Մելքոնյանը նշում էր, որ խնդիրը նոր չէ, տարիներ առաջ են բախվել սրան, որից հետո չափազանց զգույշ են նմանօրինակ խաղալիքների նկատմամբ, ուստիև բացառում է, որ մեր տեսախցիկը նման նկար կարող էր ֆիքսել։

«Մեր խաղալիքները ներմուծում ենք Չինաստանից, այդ խաղալիքների մեջ կան բոլոր երկրների դրոշները, այդ խնդիրը շատ վաղուց կա, և մենք շատ լավ հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ խաղալիքների այդ տուփերից հանում ենք Թուրքիայի դրոշը, նոր միայն առաքում խանութներ։ Իսկ այսօրվա միջադեպի մասով ասեմ, որ ես անձամբ եմ խոսել Կոմիտասի մեր աշխատակիցների հետ, ու ընդհանրապես այդ դրոշով ապրանք չի եղել խանութում, չգիտեմ՝ ձեր տեսախցիկը որտեղ է նման բան տեսել»,- ասել է Գագիկ Մելքոնյանը։

«Ուրիշ երկրների դրոշները չենք հանում, հանում ենք միայն Թուրքիայի դրոշը զինվորական այդ խաղալիքների տուփերից, նոր պահեստներից տեղափոխում ենք խանութներ։ Վերջին երկու տարին մանավանդ շատ ուշադիր ենք, որ հանկարծ թուրքական դրոշով խաղալիքներ չհայտնվեն վաճառքում»,- ասում է «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի խաղալիքների բաժնի կատեգորիայի մենեջերն ու բացառում, որ վերջին երկու տարում իրենց խանութներում այդ կատեգորիայի խաղալիքների մեջ թուրքական դրոշ լինի։

Ռոզա Վարդանյան

Գլխավոր լուսանկարը՝ Մեդիալաբի