Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ալիևին քննադատող ընդդիմադիր բլոգերի և լրագրողի նկատմամբ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունը հետախուզում է հայտարարել Եվրոպայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Թուրալ Սադըղլիի և լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլիի նկատմամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ հաղորդագրության՝ Սադըղլիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «կազմակերպված խմբի կողմից կատարված խարդախության», Հուսեյնլիի դեմ՝ «կազմակերպված խմբի կողմից խարդախության, ապօրինի միգրացիայի կազմակերպման, կեղծ փաստաթղթերի պատրաստման, վաճառքի կամ օգտագործման» հոդվածներով։

«Azad Söz» կայքի գլխավոր խմբագիր Թուրալ Սադըղլին բնակվում է Գերմանիայում։ Ֆիքրեթ Հուսեյնլին էլ, որը 2006 թվականին համագործակցել է ընդդիադիր «Azadliq» պարբերականի հետ և ծեծի ենթարկվել, դրանից հետո լքել է Ադրբեջանը։ 2008-ին նա քաղաքական ապաստան է ստացել Նիդերլանդներում, իսկ 2015-ին դարձել այդ երկրի քաղաքացի։

Նշենք, որ ավելի վաղ Թուրալ Սադըղլին հայտարարել էր, թե առաջին անգամ չէ, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարում։

«2019-ին իմ դեմ Բաքվում քրեական գործ էր հարուցվել։ Ինձ ասացին, որ ես Ինտերպոլի ցուցակում եմ, մի փոքր զարմացած էի»,- ասել էր նա։

Սադըղլին հայտարարել է, որ ինքը Ադրբեջանի կառավարության կողմից մեղադրվում և հետապնդվում է Azad Söz-ում իր գործունեության պատճառով։

Հավելենք, որ նա պարբերաբար տարբեր բացահայտումներ է անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա ընտանիքի անդամների և ադրբեջանցի տարբեր պաշտոնյաների ապօրինությունների մասով։ Ի դեպ, երբ վերջերս միջազգային լրագրողական հետաքննության արդյունքում պարզվել էր, որ նախագահ Ալիևն ու նրա ընտանիքի անդամները կոռուպցիոն սխեմաներով բազմամիլիոնանոց անշարժ գույք են ձեռք բերել Լոնդոնում, Սադըղլին նկարահանումներ էր արել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում՝ ցուցադրելով Ալիևների անշարժ գույքը։

 

Էմմա Չոբանյան