Georgian Airways-ը չեղարկել է Թբիլիսի-Մոսկվա չվերթը. այն իրականացվել է Երևանում միջանկյալ վայրէջքով

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթը չեղարկելու մասին որոշումը Georgian Airways-ն ինքնուրույն է կայացրել։ Այս մասին ասվում է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության հայտարարության մեջ, գրում է Նովոստի գրուզիան։

Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթների բացակայության պայմաններում Georgian Airways-ը հունվարի 28-ին Թբիլիսիից Մոսկվա և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթ իրականացնելու թույլտվություն է ստացել։ Բոլոր տոմսերը սպառված էին, բայց այսօր ուղիղ չվերթ չի իրականացվել․ օդանավը Մոսկվա է հասել Երևանում միջանկյալ վայրէջքով։

«Georgian Airways-ի՝ Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի երթուղով 2022 թվականի հունվարի 28-ին չարտերային չվերթ իրականացնելու թույլտվությունը տրվել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կողմից, և այն չեղարկվել է։ Չվերթը չեղարկելու որոշումը կայացրել է հենց ավիաընկերությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին Mtavari հեռուստաալիքին տված մեկնաբանությունում ասել էր, որ իրենք չվերթն իրականացնելու թույլտվություն չեն ստացել «լրատվամիջոցներում բարձրացված աղմուկի» և մի շարք պարտավորություններ չկատարելու պատճառով։

Ռուսաստանը 2019 թվականի ամռանն արգելել է ուղիղ չվերթները դեպի Վրաստան՝ ի պատասխան Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստան ժամանման հետ կապված զանգվածային բողոքի։ Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ն նշել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման պայմանները՝ Վրաստանում իրավիճակի կայունացում, ռուսատյաց արշավի դադարեցում և ՌԴ քաղաքացիների անվտանգության սպառնալիքների վերացում։

Տաթև Ֆռանգյան