«Մենք երբեք և ոչ մի պարագայում չենք ծնկելու ոսոխի առաջ»․ ՀՀ ԶՈՒ 30-ամյակի տոնը Գյումրիում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված տոնակատարությունները Գյումրիում սկսվեցին «Շիրակ» գերեզմանատուն այցելելությամբ, որտեղ ամփոփված են 44 օրյա պատերազմի 81 նահատակների մարմինները։

«Ազատամարտիկների պանթեոն»-ում Շիրակի մարզպետը, փոխմարզպետները, Գյումրու քաղաքապետը, փոխքաղաքապետերը, ուժային կառույցների ղեկավարները, զինվորականները, ԵԿՄ ներկայացուցիչները, հոգևորականները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմների հերոսների հիշատակին խնկարկեցին ու ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին։ Կատարվեց նաև հոգեհանգստի կարգ, հնչեցին աղոթքներ։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անկախ անդառնալի կորուստներից՝ Հայոց բանակը հաղթական է, ոսոխի առջև ծնկի իջնող չկա։

«Օրվա խորհրդով միջոցառումների մեկնարկը տվել ենք պանթեոնից՝ հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակներին՝ Արցախյան առաջին պատերազմի, քառօրյա և 44-օրյա պատերազմների հերոսներին։ Այդ ամենի գիտակցումով ու խոնարհումով մենք պետք է արձանագրենք, որ այսօր տոն է, Հայոց փառապանծ բանակի տոնն է և յուրաքանչյուր հայ իր սրտում պետք է տանի մեկ կարևոր պատգամ, որ մենք անկոտրում ենք, որ տոկուն ենք, որ աննկուն ենք և հայոց բանակը հաղթական է՝ անկախ վայրիվերումներից, անկախ մեր անդառնալի կորուստներից։ Մենք երբեք և ոչ մի պարագայում չենք ծնկելու ոսոխի առաջ, մենք արի ու ու քաջ ենք լինելու։ Փառք մեր հայոց բանակին»,- ասաց Շիրակի մարզպետը։

Արմիկ Մովսիսյան