Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախօրեին քննարկվել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Նիստը տեղի է ունեցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ։

Մասնավորապես, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Անվտանգության խորհուրդը կարևորել է Հարավային Կովկասում համագործակցության մեխանիզմների կատարելագործումը՝ կողմերի, առաջին հերթին՝ Թուրքիայի և Հայաստանի կառուցողական ու անկեղծ ջանքերով։

Բացի այդ, Թուրքիան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապաէսկալացիայի կոչ է արել։ Անվտանգության խորհրդի անդամները նաև քննադատել են «Հունաստանի գործողությունները Արևելյան Միջերկրականում և Էգեյան ծովում»։

Նիստի արդյունքներով հրապարակված փաստաթղթի համաձայն՝ խորհուրդը նաև տեղեկացվել է Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից երկրի ազգային անվտանգությանը սպառնացող բոլոր տեսակի սպառնալիքների, մասնավորապես, PKK/KCK-PYD/YPG կազմակերպությունների դեմ, իբր, վճռական և հաջող գործողությունների մասին՝ ինչպես երկրի տարածքում, այնպես էլ նրա տարածքից դուրս։

Էմմա Չոբանյան