Կրեմլի վերջնագրերը հասկացրին բոլորին, որ Ուկրաինան ընդամենը պատերազմի տարր է, որը Մոսկվան տարիներ շարունակ վարում է Արևմուտքի դեմ․ ուկրաինացի վերլուծաբան

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևն այժմ շատ ավելի պատրաստված է ռուսական հարձակումների դեմ։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հնարավորության մասին։

«Ռուսաստանը Ղրիմը և Դոնեցկի ու Լուգանսկի որոշ շրջաններ օկուպացրել է դեռ 2014 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել է նրա արշավանքը։ Այժմ մենք խոսում ենք էսկալացիայի հնարավոր նոր փուլի մասին»,- ասաց վերլուծաբանը՝ նշելով, որ իր համար դժվար է կանխատեսել Մոսկվայի գործողությունները, սակայն ավելի հանգիստ է այն պատճառով, որ հիմա ուկրաինական զինված ուժերը հզորացել են, այստեղ ծառայում են իրական մարտական ​​փորձ ունեցող զինվորականներ։

Ըստ Գերասիմչուկի՝ հիմա Մոսկվան ուժեղացրել է իր տեղեկատվական հարձակումները։

«Քարոզչությունը սրում է իրավիճակը, որը հղի է Ուկրաինայի քաղաքացիների համար նևրոզներով։ Բայց, միևնույն ժամանակ, իրավիճակը հեռու է խուճապային լինելուց։ Հասկանալի է, որ ոչ մի բանակցություն խաղաղություն չի բերի, և Ռուսաստանը կշարունակի ապակայունացնել Ուկրաինան, քանի որ ուկրաինական հաջողությունը դատավճիռ կլինի Կրեմլի համար։ Սակայն պատերազմի տարիներին Ուկրաինայի դիմադրողականությունը զգալիորեն աճել է, քաղաքացիական հասարակությունն ուժեղացել է»,- հավելեց նա։

Գերասիմչուկն ընդգծեց՝ իրենց բանակը պատրաստ է առճակատման, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի ռազմատեխնիկական աջակցությունն էլ զգալիորեն մեծացրել է այն համոզմունքը, որ Ռուսաստանի համար ներխուժման գինը բարձր է լինելու՝ և՛ պատժամիջոցների, և՛ ռազմական կորուստների առումով։

«Իհարկե, ռուսական բանակը հզոր է, բայց պատերազմը թանկ հաճույք է, իսկ նվաճված տարածքները պահելը՝ ավելի թանկ։ Սա հույս է տալիս: Իսկ «փոքր դաշինքների» ուկրաինական ռազմավարությունն արդեն տալիս է իր պտուղները. ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների հետ համագործակցությունը ցույց է տալիս, որ Արևմուտքն արթնացել է և պատրաստ է օգնել Կիևին Մոսկվային հակազդելու հարցում։ Կրեմլի վերջնագրերը հստակորեն հասկացրեցին բոլորին, որ Ուկրաինան ընդամենը պատերազմի տարր է, որը Ռուսաստանը տարիներ շարունակ վարում է Արևմուտքի դեմ»,- նշեց նա։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Արմուտքին ներկայացված անվտանգության երաշխիքների վերաբերյալ պահանջներին՝ ուկրաինացի վերլուծաբանը նկատեց՝ և՛ Ուկրաինան, և՛ ժողովրդավարական աշխարհը հասկանում են, որ իրականում անվտանգության երաշխիքներ են պետք ոչ թե Մոսկվային, այլ Կիևին․ ի վերջո, հենց ուկրաինացիներին է սպառնում ներխուժում։

«Սակայն պարզ է, որ գրավոր երաշխիքները բավարար չեն։ Բուդապեշտի հուշագիրը նման երաշխիք էր, և ապացուցվեց, որ անհիմն է: Ուկրաինայի համար միակ երաշխիքը կարող է լինել ուկրաինական բանակի մարտունակությունն ու հասարակության տոկունությունը։ Կարծում եմ՝ դա հասկանալի է Վաշինգտոնին, Լոնդոնին, Բրյուսելին, այդ պատճառով Ուկրաինայի գործընկերները Կիևին զգալի ռազմատեխնիկական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերում։ Իսկ Ռուսաստանի համար վերադարձը միջազգային իրավունքի սկզբունքներին կարող է անվտանգության երաշխիք դառնալ։ Բայց նրանք դա չեն հասկանում և ամեն նոր ագրեսիվ հարձակման հետ միայն հաստատում են տպավորությունը, որ Մոսկվան ոչ ադեկվատ ագրեսոր է»,- ասաց ուկրաինացի փորձագետը։

Ըստ նրա՝ Ուկրաինային ուղղված աջակցությունը կարող է նաև ավելանալ։ Նույնիսկ նրանք, ովքեր տատանվում են, տեսնելով ժողովրդավար ​​աշխարհի առաջնորդների աջակցությունը՝ թեքվում են դեպի ուկրաինական կողմը։

«Մոսկվային կարող է կանգնեցնել միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների համերաշխությունն ու Ուկրաինայի՝ պաշտպանվելու պատրաստակամությունը։ Այս հարցում զգալի առաջընթաց կա, ինչը լավատեսության լրացուցիչ հիմք է տալիս»,- նշեց վերլուծաբանը։

Գերասիմչուկին ներկայացրեցինք հայաստանյան փորձագիտական դաշտում նկատվող անհանգստությունները, ըստ որոնց, Ռուսաստանը կարող է ՀԱՊԿ-ին, այդ թվում՝ Հայաստանին ներգրավել Ուկրաինայի դեմ նրա ագրեսիայում։ Նրա կարծիքոբ ՀԱՊԿ-ին իր պատասխանատվության գոտուց դուրս գործողության մեջ ներգրավելը կլինի դաշինքի փլուզման ճանապարհը։

«Դա կլինի ոչ միայն աջակցություն ագրեսիային, այլ նաև մեղսակցություն դրան։ Այդ ժամանակ ՀԱՊԿ երկրների ղեկավարները ստիպված կլինեն Ռուսաստանի հետ կիսել պատժամիջոցների բեռը։ Հուսով եմ, որ ՀԱՊԿ երկրները դա հասկանում են և ռիսկի չեն դիմի, չեն գնա նման ծայրահեղ անմեղսունակ քայլերի»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան