Թուրքիայում կանխատեսում են, որ գնաճն առաջիկա ամիսներին կհասնի 40 տոկոսի

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Թուրքիայում կանխատեսում են, որ սպառողական գների աճի մակարդակն առաջիկա ամիսներին կհասնի մոտ 40 տոկոսի։ Այս մասին տնտեսագետներին ասել է երկրի ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Մասնավորապես, Ստամբուլում շաբաթ կայացած հանդիպմանը, ըստ Bloomberg գործակալության, Նեբաթին ասել է, որ այս տարի գնաճը չի գերազանցի 50 տոկոսը։ Գործակալությունն այս մասին հայտնում է՝ վկայակոչելով հանդիպմանը ներկա անանուն աղբյուրներին։

Դեկտեմբերին Թուրքիայում գների գնաճն արագացել էր՝ հասնելով 36․1 տոկոսի, ինչն ամենաբարձր մակարդակն է 2002 թվականից ի վեր՝ դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկման հետևանքով։

Նեբաթին ասել է, որ տնտեսագետները չպետք է սպասեն, որ 14 տոկոսից տոկոսադրույքը կավելանա, և դա կառավարության պատասխանատվության տակ է։ Նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դրամավարկային քաղաքականության խստացման ծրագրերը չեն ազդի Թուրքիայի վրա։

Հավելենք, որ Թուրքիայի պետական վիճակագրական ծառայությունը հունվար ամսվա գնաճի տվյալները հրապարակելու է փետրվարի 3-ին։

Էմմա Չոբանյան