«Դահլիճից դուրս կհանեմ, եթե ձայն եղավ»․ Պապիկյանի հարսանիքի վերաբերյալ ելույթն աղմուկ առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Քրիստիննե Գրիգորյանի  հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությանը:

Պատգամավորը միացրեց ձայնագրություն, որտեղ Պապիկյանը, անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին, նշել էր, թե խնդիր են շարունակում մնալ հավաքույթները և, մասնավորապես, հարսանյաց հանդեսները: «Յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր և անգործությամբ կարող են արձանագրվել մահեր: Մեզ պետք է հանրային բարձր գիտակցություն», – նշել էր Պապիկյանը:

«Սա ասում է մի մարդ, որի քաղաքական թիմի ու առաջնորդի չկշռադատված, խայտառակ հակասական ու քաոտիկ գործողությունների հետևանքով մեր երկրի գլխին պատերազմ բերեց։ Այդ ամենի պատճառով հազարավոր տղաներ դրվեցին հողի տակ, զգալի մասն էլ զրկվեց հարսանիք ունենալու հնարավորությունից։ Նրանց մեծ մասն անգամ չէր էլ հասցրել սիրահարվել և զգալ կյանքի քաղցրությունը»,- ասաց պատգամավորը:

«Դեռ երեք տարի առաջ Պապիկյանը կերազեր «նման օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանյաց հանդես անել»,- նշեց Մանուկյանը:

Պատգամավորներն սկսեցին արձագանքել տեղից: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց լռություն պահպանել դահլիճում և զգուշացրեց. «Դահլիճից դուրս կհանեմ, եթե ձայն եղավ»:

«Իմ հիշատակած անձնավորությունը, իր քաղաքական թիմի անդամներն ու իրենց հրահանգավորող ղեկավարը շաբաթ օրը մասնացել են հարսանիքի, հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին: Հարսանիք, որն արվում էր նույն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս»,- նշեց Մանուկյանը՝ հավելելով՝ հետաքրքիր էր, թե այդ միջոցառման ժամանակ ներկաներից քանիսից են պահանջել պատվաստումը հավաստող տեղեկանք:

Մանրամասները՝ տեսանյութում: