Ցուցարարները հասան Վերնիսաժ․ արգելափակված է Խանջյան-Վարդանանց հատվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նույնիսկ եթե ոստիկանները մեզ խփեն, մենք չենք պատասխանելու, մենք շարունակելու ենք մեր բաց ձեռքերի պայքարը։ Ամեն ինչ պետք է արվի բարձր մակարդակով, և որևէ քաղաքացի չպիտի տուժի դրանից։ Եթե որևէ մեկը բռնություն գործադրի, ուրեմն նա մեր շարժման մասնակից չէ, մեր կողմնակիցները պետք է անմիջապես նրան չեզոքացնեն»,- ասաց Խանջյան-Վարդանանց հատվածը փակած ցուցարարներին առաջնորդող Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Անդրադառնալով Աժ նիստի հետաձգման հնարավորությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե նման բան տեղի ունենա, ապա դա որևէ կերպ չի ազդի իրենց պլանի վրա և ծրագրված գործողություններն իրենք կշարունակեն։

Հավելենք, որ Factor.am-ի տեղեկություններով՝ վարչապետի քվեարկության ԱԺ նիստը արտագնա չի լինի, այն կանցկացվի խորհրդարանի շենքում։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ մեր իրազեկ աղբյուրները նշում են, որ որոշումն այդպիսին է։

Այս պահին ցուցարարները շարունակում են իրենց երթը Խանջյան փողոցով՝ դեպի Ռոսիա կինոթատրոնի խաչմերուկ։