ՌԴ-ն զորք է բերել ՀՀ-ի վրա՝ հնազանդեցնելու․ օկուպացիոն բանակը չի՛ պաշտպանելու մեզ, մոռացե՛ք․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
29.06.2026 | 11:03
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 10:45
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը
29.06.2026 | 10:35
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
29.06.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 29-ի դրությամբ
29.06.2026 | 10:10
Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգի
29.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.06.2026 | 09:39
Այրված մեքենայում հայտնաբերվել է երեք քաղաքացու դի․ ՃՏՊ Սուրենավանի մոտակայքում
29.06.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Ազգային ժողովի և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն է

-Պարո՛ն Արշակյան, Դուք կործանարար որակեցիք Հարավային Կովկասում ռուսական հարյուրամյա ներկայությունը հայ ժողովրդի համար, և ՀՀ-ի՝ սուվերեն քաղաքականության կողմնակից եք։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք ռեգիոնից ռուսների հեռանալուն՝ ինքներս մեզ պաշտպանել կարողանալու իմաստով։ Այսօր Հայաստանի արևմտյան և հարավային սահմանների պահպանությունը ՌԴ-ի վրա է դրված, Արցախում կան խաղաղապահներ։ ՀՀ-ն արդյո՞ք իր սուվերեն ռեսուրսները չպետք է մեծացնի, որպեսզի ցնցումնային չլինի այդ հավանական հեռացումը։

-Այո՛, սուվերեն ռեսուրսները պետք է մեծացնենք, բայց քանի դեռ կան ռուսական ազդեցությունը և ինոագենտները ռուսական ազդեցության, մենք չենք կարող մեր սուվերեն ռեսուրսները մեծացնել։ Նրանք հենց ՀՀ-ի սուվերեն ռեսուրսները սահմանափակելու համար են։ Այդ բանակը մեր ռեսուրսները սահմանափակելու համար է։ Մենք չենք կարող հիմա գազամուղ անցկացնել մեր տարածքով, չենք կարող որևէ երկրից ռազմական օգնություն խնդրել՝ արգելված է, սահմանափակված է։ Մենք չենք կարողանում այդ սուվերեն ռեսուրսը՝ տնտեսական, սոցիալական, գաղափարների․․․ տեխնոլոգիաներն ու գաղափարներն էլ են ռեսուրս։ Դուք հասկանո՞ւմ եք՝ մենք չենք կարող մեր երկրում արդյունաբերություն կազմակերպել, որն ունի շուկա Եվրամիությունում։ Ո՞վ պետք է անցնի Արաքս գետը, Թուրքիան ուզում է անցնել Արաքս գետը, ռուս սահմանապահն արգելո՞ւմ է։ Նրանք պայմանագիր ունեն իրար հետ հարաբերվելու առանց մեզ։ Մեզ հետ նրանք չեն խորհրդակցում։ Այդ սահմանապահը պաշտպանում է ոչ թե մեր անվտանգությունը, այլ պահպանում է մաքսանենգությունը՝ իր կարծիքով։ Իր համար մաքսանենգություն է, որ ՀՀ-ում մեքենայի համար արտադրվի որևէ «կնոպկա»։ «Զոն նայողը» զորք է բերել մեզ վրա, որ հանկարծ մտքներովս չանցնի ավելացնենք մեր սուվերենությունը։

-Ձեր ձևակերպմամբ՝ «զոն նայողները» ինչո՞ւ են թշնամաբար վերաբերվում ժողովրդավարության գաղափարին։ Պուտինը դեռ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանն էր խոստացել միասնական ջանքերով պայքարել կոլեկտիվ արևմուտքի դեմ, որը, իբր, ուզում է բռնի ներդնել ժողովրդավարություն հետխորհրդային տարածքներում։ Ինչո՞ւ է թիրախավորվում ժողովրդավարությունը ոչ միայն Պուտինի, այլև Էրդողանի, Ալիևի և մյուս բռնապետների կողմից։

-Որովհետև «զոն» կամ «գուլագ» նշանակում է՝ ռեժիմ և պարտադիր աշխատանք։ Որպեսզի հանցագործն ուղղվի, նրան պարտադրում են կատարել տաժանակիր աշխատանք։ «Զոն նայողը» սահմանել է անարդարության ռեժիմ։ Օրինակ՝ իրենք ավելի շատ իրավունքներ ունեն, քան թաթարները։ Բազմազանությունը ՌԴ-ում սահմանափակված է, օրինակ՝ մշակույթի նկատմամբ։ Դե՝ դպրոցներում պարտադիր չի չուվաշերեն սովորելը, բայց ռուսերենը պարտադիր է։ «Զոնան» խտրականություն է, այդ խտրականությունը չի հանդուրժում դեմոկրատիա։ Դեմոկրատիան է, որ ապահովում է արդարություն, հավասարություն։ Նրանք դեմ են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, որովհետև համաձայն չեն, որ բոլորը հավասար լինեն։ Նրանք համաձայն չեն, որ մենք և իրենք հավասար ենք։ Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ով, ռուսներին ասում է, որ բոլոր ժողովուրդները հավասար են։ Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիները ճիշտ այնքան իրավունքներ ունեն, ինչքան Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան